26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նիկոլիզմից ավելի վատ բան էլ կա՝ քաոսը․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան  իր էջում գրել է․

«Նիկոլիզմից ավելի վատ բան էլ կա՝ քաոսը։
Ակնհայտ է,որ նիկոլիստական ռեժիմը չունի լեգիտիմություն։
Նրան մեղադրում  են թե ազգայնականները եւ թե ազատականները ,
անկախականներն ու հոգեւորականները,ռուսամետները,արեւմտամետներն ու նույնիսկ սորոսականների մի հատված։
Կա կոնսենսուս նիկոլիզմի մերժման առումով։
Բացի ՔՊ-ից,բարձրաստիճան պաշտոնյաներից ու մի քանի օլիգարխներից,հանրության մնացած հատվածը հասկանում է,որ նիկոլիզմը կործանում է Հայաստանը։
Նիկոլիզմի անկմանը զուգահեռ ՝ ավելանում է քաոսի հնարավորությունը։
Քաոսից խուսափելու համար՝ անհրաժեշտ է ազգային-պետական ուժերի ու կառույցների համախմբում,որպեսզի Հայաստանը չդառնա պոպուլիստ- ավանտյուրիստ հակապետական գաստրոլյորների թիրախում՝ նոր փորձանք բերելով Հայաստանի գլխին։
«Նիկոլը գնա,ով ուզում է գա»-ն ՝վտանգավոր ու հակապետական թեզ է։
Նիկոլը պետք է գնա ոչ թե նրա համար,որ նրա ձայնի տեմբրը  նյարդայնացնում է,այլ  հակապետական ու հակազգային համակարգված գործունեություն ծավալելու համար։
Նա հանձնել է Արցախն Ադրբեջանին,պատերազմ է հայտարարել  հայկականությանը՝ Եկեղեցուց մինչեւ Անկախության հռչակագիր ու Հայոց պատմություն։
Նիկոլիզմի հեռացումը կարող է օգտակար լինել միայն ազգային-պետական իրական օրակարգ կրող դերակատարների իշխանության պատասխանատվությունը վերցնելու պարագայում։
Դա է պահանջում ՀՀ պետական շահը։
Հակառակ դեպքում քաոսի մեջ ենք հայտնվելու,իսկ դա կլինի արդեն վերջնական ավարտը պետականության»։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ