26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեծ Բրիտանիան բանակցում է Հայաստանի հետ՝ ապօրինի ներգաղթյալներին երկիր ուղարկելու համար. Երևանն ակնկալում է 290 մլն ֆունտ ստեռլինգ ստանալ. The Times

Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրների հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական միգրանտներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի ձեռքի տակ գտնվող փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ’Իվուարի և Կոստա Ռիկայի հետ։

Հրատարակության համաձայն՝ հենց այս չորս երկրների հետ է Լոնդոնն ակնկալում կնքել Մեծ Բրիտանիայի և Ռուանդայի միջև նախկինում ձեռք բերված համաձայնագրի անալոգը։ Բարձրացվել է նաև Բրազիլիայի, Կոլումբիայի, Պարագվայի, Պերուի և Էկվադորի հետ հնարավոր համագործակցության հարցը, սակայն Թագավորության արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ այդ երկրների իշխանություններին դա առանձնապես չի հետաքրքրի, փոխանցում է Iravunk.com-ը;

Հրատարակությունը հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիան արդեն մեկուկես տարի փնտրում է երկրներ, որոնք պատրաստ կլինեն ընդունել թագավորությունից վտարված անօրինական միգրանտներին։ Երկրի վարչապետ Ռիշի Սունակը հույս է ունեցել համապատասխան համաձայնագրեր կնքել անցած տարվա աշնանը, սակայն բանակցությունները փակուղի են մտել։

Ինչպես ընդգծում է թերթը, Լոնդոնը տեխնիկական բանակցություններ է սկսել Երևանի հետ անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Հայաստան էր այցելել թագավորության փոխարտգործնախարար Լեո Դոչերտին։ Հաղորդվում է, որ Հայաստանի իշխանությունները հետևում են Ռուանդայի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացումներին այն բանից հետո, երբ բրիտանական խորհրդարանը քվեարկեց նոր օրենքի օգտին: Լոնդոնի և Կիգալիի միջև կնքված համաձայնագիրը ենթադրում է, որ թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալները կկարողանան դրա համար դիմել Ռուանդայում, ինչպես նաև ենթադրում է միգրանտների արտաքսման հնարավորությունը իրենց հայրենի երկրներ, որտեղ նրանք կարող են վտանգի տակ լինել:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ