27 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Մայրաքաղաքում մեկնարկել է համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկը

 Երևանի քաղաքապետարի նախաձեռնությամբ վաղ առավոտից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել է համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկը:  Տարբեր տարածքներում մաքրման և բարեկարգման աշխատանքներ են տարվում քաղաքապետարանի ենթակայության կառույցների աշխատակիցների,  նաև պետական,  մասնավոր հատվածի և բնակչության ուժերով: Թափոններից մաքրելու լայնածավալ աշխատանքներ են տարվում նաև Հրազդանի կիրճի միանգամից մի քանի հատվածներում, այդ թվում` զառիթափ, որտեղ սանմաքրումը մասնավորապես իրականացրել են «Երքաղլույս» ընկերության աշխատակիցները: […]

Աղանդավոր զինվորի աչքերը միանգամից փոխվեցին /վիդեո/

՛՛Էջմիածնի գնդում Սարոյանն էր հրամանատարը, Հարությունյան Հակոբը՝ շտաբի պետը: Առաջին անգամ զինվորները երդում էին տալիս: Այդ տղան դեռ պայմանագրային էր ու հետո դարձավ զինվորական…՛՛,-հայ առաքելական եկեղեցու զորության և հավատքի մասին իր պատմությունը մեզ հետ կիսեց՛՛Արծիվ մահապարտներ՛՛ ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: Գեներալ-մայորը նշեց, որ նորակոչիկ զինվորը աղանդավոր է եղել ու չի ցանկացել երդում տալ՝ հայրենիքին […]

Խանդի հողի վրա տղամարդը քարկոծելով սպանել է հարսնացուին

Դաղստանցի տղամարդը քարերով սպանել է հարսնացուին։ Սպանության պատճառ է դարձել խանդը։ Տղամարդը կարծել է, թե հարսնացուն իրեն դավաճանում է եւ սպանել է նրան։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ տղան տեսել է, թե ինչպես է հարսնացուն խոսում մի տղայի հետ։ Խանդելով՝ նա հարսնացուին փախցրել է, նստեցրել մեքենան, ապա իջեցրել ու քարերով խփելով՝ սպանել նրան։ Համացանցում են հայտնվել տեղի […]

Ուշադրություն. Օդերևույթաբանները զգուշացնում են

 Ուշադրություն   Մարտի 30-ի ցերեկը հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հատկապես կեսօրից հետո հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրևի տեսքով առատ տեղումներ, ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ։ Անձրևները հատկապես առատ կլինեն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատում և Երևանում։ Մարտի 30-31-ը հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում, Արփա և Աղստև գետերի ավազաններում […]

Հարության Ավետիսն ազդարարող Պատարագից հետո Երևանում կանթեղներով ու մոմերով երթ կանցկացվի

Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մարտի 31-ին Ճրագալույցի Պատարագից հետո կմեկնարկի «Հարության ավետիս» խորագրով կանթեղներով երթը: Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից հայտնում են, որ երթի մասնակիցները հոգևոր երգերի ու շարականների երգեցողությամբ Ս. Սարգիս եկեղեցուց Մաշտոցի պողոտայով ու Ամիրյան փողոցով կքայլեն դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ վառվող կանթեղները կդասավորեն խաչաձև՝ ամենքին փոխանցելով Ս. Հարության Ավետիսը: Իսկ Մասիսի Ս. Գևորգ եկեղեցու […]

Տարադրամի փոխարժեքը հայաստանյան բանկերում

 Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները մարտի 31-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:   Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 477.50 դրամ նվազագույն և 479 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 481 դրամ նվազագույն և 482 դրամ առավելագույն փոխարժեքով:  Մեկ եվրոն գնվում է 586 դրամ նվազագույն և 589 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում՝ 594 դրամ նվազագույն և 600 դրամ առավելագույն փոխարժեքով:  […]

Ռուսական «Մանկական ձայն»-ում Ռոբերտ Կասյանը չանցավ հաջորդ փուլ /տեսանյութ/

Ռուսական  «Առաջին»  ալիքով  շարունակվում է «Մանկական Ձայն» նախագծի «մենարտեր» փուլը: Պելագեյայի թիմում ելույթ ունեցան Ռոբերտ Կասյանը, Անգելինա Գալեցկայան և Անտոն Մելնիկովը՝  երգելով Volare հայտնի երգի Gypsy Kings-ի տարբերակը: Պելագեյան ընտրեց Անգելինային:

«Հայաստանում իշխանափոխությունը ո՞նց կարող է գետնին գցած լինել»

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն ասում է, որ եթե ապրիլի 9-ին կառավարության լիազորությունը դադարում է, ուրեմն իշխանություն ը չի գործելու: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ապրիլի 9-ից մեկ շաբաթվա ընթացքում, երբ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոն չի ունենալու, իշխանությունը գցած է լինելու փողոցում, մնում է այն վերցնել: «Ապրիլի […]

«Փաշինյան ջան հիմա տեսնինք քո տղամարդկությունը»

Արդեն հայտնել ենք, որ Գյումրիի Վարդանանց հրապարակում այսօր՝ մարտի 31-ին  տրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած «Իմ քայլը» արշավի սկիզբը, որի նպատակն է Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի կանխումը։ «Քայլենք գը դեպի Երևան` Ազատության հրապարակ»,-գյումրեցիներին է դիմում Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը քայլելու է 14 օր` 200 կմ  և անցնելու է 5 խոշոր քաղաքներով. «Սա արշավ է ընդդեմ ստի […]

Կքայլի 200 կմ ու կպայքարի Սերժ Սարգսյանի դեմ. Նիկոլ Փաշինյանը տվեց 14 օրյա քայլարշավի մեկնարկը

Գյումրիի Վարդանանց հրապարակում այսօր՝ մարտի 31-ին  տրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած «Իմ քայլը» արշավի սկիզբը, որի նպատակն է Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի կանխումը։ Այս առնչությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Նիկոլ Փաշինյանը արեց իր առաջին քայլը, որով ազդարարվեց Գյումրիից Երեւան 14-օրյա քայլարշավի մեկնարկը։ 14 օրերի ընթացքում մասնակիցները շուրջ 200 կմ ճանապարհը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի