25 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Փոստանջյանը միանում է

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը միացել է «Մերժիր Սերժին» նախաձեռնությանը: Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ողջունում է Փոստանջյանի որոշումը: Զարուհի Փոստանջյանն էլ իր հերթին բողոքի ակցիաներ է անում Վանաձորում:

«Վերջին օրերին անցկացվող բողոքի ցույցերը ոչ մի արդյունքի էլ չեն հանգեցնի»

  Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը  կարծում է ՝  վերջին օրերին անցկացվող բողոքի ցույցերը ոչ մի արդյունքի էլ չեն հանգեցնի։ Այս մասին սոցիոլոգը  նշեց լրագրողների հետ  զրույցում։ «Այդ ակցիաները դրսում ցույց են տալիս, որ մենք դեմոկրատական երկիր ենք: Միջազգային լրատվամիջոցներն իրենց հրապարակումները ևս այդ շրջանակներում են կատարել: Իսկ ինչ վերաբերում է արդյունքին, դրանք արդյունք չեն ունենալու»,- ասաց […]

Մեր ժողովուրդները համատեղ բազում փորձությունների միջով են անցնել. Տարոն Մարգարյանի ուղերձը եզդիների Նոր տարվա առթիվ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը եզդիների Նոր տարվա առթիվ   Եզդիական  համայնքի հարգելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ եզդիների Նոր տարվա` Տաուսի Մալակի այդի (Տաուսի Մալակ հրեշտակի տոնի) առթիվ: Դարեր շարունակ ապրելով հայերի հետ կողք կողքի և այսօր էլ լինելով ամենակուռ ու գործունյա համայնքներից մեկը, դուք ձեր ուրույն ավանդն եք բերում քաղաքամայր Երևանի զարգացման գործում: […]

Խիստ անթույլատրելի է factor.am-ի գլխավոր խմբագրի աշխատանքի խոչընդոտումը

Խիստ անթույլատրելի է Երևանի Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում factor.am կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի մասնագիտական գործունեության խոչընդոտումը: Արևիկ Սահակյանի փոխանցմամբ՝ որոշ անձինք ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը փորձել են ծեծի ենթարկել, քաշքշել, պոկել իր լրագրողական վկայականը, վնասել օպերատորի տեխնիկան։ Ըստ լրագրողի՝ տարածքում գտնված ոստիկանները չեն կանխել իր նկատմամբ ոտնձգությունը։ Լրագրողների բնականոն աշխատանքի ապահովումը հատկապես կարևոր է […]

Հարուցել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռուսլան Մանուկյանի մահվան դեպքի առթիվ

Երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռուսլան Մանուկյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2018 թվականի ապրիլի 17-ին ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակահետևակային ականի պայթյունի հետևանքով պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռուսլան Զորիկոյի Մանուկյանը ստացել է կյանքի հետ անհամատեղելի բեկորային վնասվածքներ: Դեպքի առթիվ երրորդ […]

Պաշտպանի արագ արձագանքման խմբերն այցելում են Ոստիկանության բաժիններ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են ահազանգեր ոստիկանության կողմից այսօրվա հավաքի և երթի մասնակիցների բերման ենթարկելու մասին։ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքմանխմբերնայսպահիդրությամբայցելելեն Ոստիկանության ՆորՆորքի, Էրեբունու, Կենտրոնականի, ՄաշտոցիևՇենգավիթիբաժիններ։Հատուկ ուշադրություն է դարձվում բերման ենթարկելու հիմքերին։             Բացի այդ, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները գիշերվա ընթացքում ոստիկանության Կենտրոնականի բաժնում են գտնվել Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկներում երեկ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Նշենք, որ Երևանում հավաքներ նախաձեռնելու առաջին պահից սահմանվել է աշխատանքի […]

Հեղափոխությունները հաճելի չեն Աստծուն

Սուրբ Գրքից գիտենք, որ հեղափոխությունները հաճելի չեն Աստծուն. մի ուժ ատում է մյուսին և հեղափոխություն է անում, որ ինքը իշխի: Իսկ Աստված սեր է: Եվ եթե պատվիրաններով ողջ ժողովուրդը ապաշխարի, ապա Աստված Ինքը Կթագավորի: Այդ բանի համար աղոթքում ասում ենք. «ԹՈՂ ՔՈ ԿԱՄՔԸ ԼԻՆԻ ԵՐԿՐԻ ՎՐԱ, ԻՆՉՊԵՍ ԵՐԿՆՔՈՒՄ Է»: ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՔԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ Է, ԱՅՍԻՆՔՆ` ՈՉ […]

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան շենքի դիմաց ակցիա անող քաղաքացիներին բերման են ենթարկել

Երևանում սկիզբ առած պայքարին աջակցելու նպատակով ՌԴ-ում ՀՀ դեսպանատան շենքի դիմաց ակցիա անող քաղաքացիներից  3-ին քիչ առաջ բերման են ենթարկել: Այս մասին հայտնել է ակցիայի մասնակիցներից Վահագն Այդինյանը: Վերջինս հայտնել է, որ ոստիկանությունը պարզաբանումներ չի տվել, ուղղակի տարել է քաղաքացիներին, իրենք այս պահին գնում են ոստիկանության բաժանմունք՝ տեսնելու, թե ինչու են բերման ենթարկել իրենց աջակիցներին:

ԵԱՀԿ դիտարկումը Արցախի և Ադրբեջանի սահմանին

Ապրիլի 18-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հյուսիսարևելյան ուղղությամբ։  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և Միխայիլ Օլարուն (Մոլդովա)։ Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային […]

Ոստիկանությունը դիմում է լրագրողներին

Հարգելի լրագրողներ,  Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող հավաքի վայրերում Ոստիկանությունը իրականացնում է հասարակական կարգի խախտումները կասեցնող գործողություններ: Ոստիկանությունը խնդրում է Ձեզ հավաքի վայրից պահպանել ողջամիտ հեռավորություն՝ Ոստիկանության ծառայական պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու համար: Ոստիկանության խնդրանքը հարգելու դեպքում Ձեր և Ձեր գույքի անվտանգությունը հնարավորինս կլինի երաշխավորված:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի