Գյումրիում ցուցարարներից երկուսը տեղափոխվել են հիվանդանոց (տեսանյութ)
Գյումրիում այսօր ոստիկանները փորձել են բերման ենթարկել երկու ցուցարարի, որոնք քաշքշուկի ժամանակ վնասվածքներ են ստացել։ Ղարիբ Հարությունյանը նշել է, որ երիտասարդներից մեկին՝ Անդրանիկին բերման են ենթարկել: Գյումրի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ նրանցից մեկը՝ Մարմաշեն գյուղի բնակիչ, 1992 թվականին ծնված Անդրանիկն է, ով ստացել է աջ ծնկան հոդի փափուկ հյուսվածքների սալջարդ, ծնկան հոդի հետտրավմատիկ հեմատրոզ, պարանոցի քերծվածքներ: […]


































