Պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել և անցել պաշտոնեական լիազորությունները. ՀՔԾ
ՀՀ ԱՆ Արմավիր ՔԿՀ-ի կալանավոր Ս. Հ.-ն հաղորդում է տվել, որ 2017թ.-ի նոյեմբերին Երևան քաղաքի բնակիչ Կ. Հ.-ն 2000 ԱՄՆ դոլար կաշառք է տվել ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչին, որպեսզի վերջինս վերադարձնի նրա ավտոմեքենան և հեռախոսը, ինչպես նաև ցուցմունք չվերցնի Կ. Հ.-ից և ավելորդ քաշքշուկների մեջ չգցի նրան: Կալանավորը հայտնել է […]





































