26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ժիրայր Սեֆիլյանի աջակիցները անցնում են քաղաքացիական անհնազանդության /լրացվում է/

Արդեն հայտնել են, որ Ժիրայր Սեֆիլյանի եւ ընկերների գործով Վերաքննիչ դատարանում առաջին նիստին այսօր՝ մայիսի 30-ին, Սեֆիլյանին եւ գործով մյուս ամբաստանյալներին դատարան չեն ներկայացրել:

Դատարանում հավաքված մեծ թվով աջակիցներն այս պահին բողոքի ակցիա են անում դատարանի շենքում:

Նրանք պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին: Նշենք, որ Վերաքննիչում այս գործով առաջին  նիստը պետք է տեղի ունենար, որի ընթացքում Սեֆիլյանի փաստաբանը պատրաստվում էր խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացնել:

Սեֆիլյանի աջակիցները քիչ առաջ հայտնեցին, որ քաղաքացիական խաղաղ անհնազանդություն են դրսևորելու և այս պահին կազմակերպում են երթ դեպի վճռաբեկ դատարան, որտեղ էլ պահանջելու են անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ զենքի կիրառմամբ շենքերի, կառույցների գրավման նախապատրաստման մեղադրանքով:

Քիչ առաջ Սեֆիլյանի աջակիցները երթով հասել են Վճռաբեկ դատարան, որտեղ փաստաբան Արայիկ Պապիկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որ միջնորդություն է ներկայանելու դատարանին Սեֆիլյանի եւ մյուսների խափանման միջոցը փոխելու պահանջով: Բողոքավորները նշել են, որ չեն հեռանալու դատարանի մոտից մինչեւ որւեէ պաշտոնյա դատարանից չարձագանքի եւ իրենց սպասված պատասխանը չհնչեցվի: 33892361_1647261655394955_6185973789348593664_n

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ