05 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Մեր հիմնական թիմը կքվեարկի դեմ. Շարմազանով (տեսանյութ)

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը, որի ժամանակ կուսակցությունը քննարկել է կառավարության ծրագիրը: «ՀՀԿ-ն չի խոչընդոտի կառավարության ծրագրի ընդունմանը, մենք անհրաժեշտ ձայները կապահովենք, որ ծրագիրն ընդունվի»,-նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Բովանդակության մասով Շարմազանովը նշեց՝ սա բավականին լայն երազանքների, ցանկությունների, բաժակաճառերի ժողովածու է, բայց ոչ կառավարության ծրագիր: «Ծրագրում չկան թվեր, […]

Այն ցուցարարները, որոնց ավտոմեքենաները վնասվել են բողոքի ցույցերի ընթացքում, կարող են դիմել Ճանապարհային Ոստիկանություն

2018 թվականի ապրիլ ամսվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած զանգվածային բողոքի միջոցառումներին մասնակցած այն ցուցարարները, որոնց ավտոմեքենաները վնասվել են բողոքի ցույցերի ընթացքում, կարող են դիմել Ճանապարհային Ոստիկանություն՝ խնդրին իրավական լուծում տալու և փոխհատուցման հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են կառավարության մամլո ծառայությունից:     

«Գիժ ծնվում են, չեն դառնում». Լուսինե Բադալյան

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը Facebook-յան իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Տեղադրված լուսանկարին կից Լուսինե Բադալյանը շնորհակալություն հայտնելով կախարդական նվերի համար գրել է. «Ասում են՝ վտանգավոր են այն մարդիկ, որոնք վախ չունեն: էնպես չի, որ համաձայն չեմ ։)) գիժ ծնվում են, չեն դառնում ։)) ես անուղղելի եմ, հույսներդ կտրեք, նոր կոշիկներս էի փորձարկում)»: 

Տեսակցել տարին երեք անգամ չորս ժամով. Հայ ծնողներից Նորվեգիայում խլել են մանկահասակ որդուն

Արտագնա աշխատանքի նպատակով Բուլղարիայից Ներվեգիա մեկնած Արսենյանների ընտանիքը շուրջ 6 տարի փորձում է վերադարձնել իրենց  որդուն՝ Միհրանին:  Այստեղ նրանցմեղադրել են երեխային ծեծելու մեջ՝ ծնողներից խլելով երեխային: Վերջինիս կարող է տեսնել միայն մայրը՝ տարին երեք անգամ չորս ժամով: Զույգի միակ պաշտպանն է դարձել նորվեգացի մի լրագրող: Այս մասին հղում անելով «Dnes» բուլղարական լրատվամիջոցին՝ գրում է haydzayn.am-ը:  Ինչպես աղբյուրն է փոխանցում, 2012 թ. հայազգի զույգի հարևանները ոստիկանությանը բողոք են ներկայացրել, որի արդյունքում «երեք ոստիկան ժամանել է Արսենյանների բանակարան, վերցրել երեխային, իսկ մորն էլ գետնին […]

Ռոնալդուն ասել է` որ դեպքում կմնա «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կշարունակի ելույթները իսպանական գրանդում, եթե ակումբի ղեկավարությունը կատարի իր պահանջը, գրում է Cadena Cope-ը: Աղբյուրը հայտնում է, որ 33-ամյա պորտուգալացին ցանկանում է տարեկան վաստակել 72 մլն. եվրո: Եթե Ռոնալդուի պահանջը բավարարվի, ապա նա կերկարաձգի պայմանագիրը «արքայական» ակումբի հետ մինչև 2024 թվականը: Հարձակվողի ներկայիս պայմանագրի ժամկետը սպառվում է 2020/21 մրցաշրջանի ավարտին: […]

«Պարոն Ծառուկյանը պետք է իմանա՝ հայտնի Բեռլուսկոնիին ինչ եղավ» (տեսանյութ)

«Հենց որ պարոն Ծառուկյանը վստահ լինի, որ մանդատը իրեն ոչինչ չի տալիս, իմունիտետ ու արտոնություն չի իր բիզնեսի ու անձնական անվտանգության համար, եթե այսօրվա իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երաշխիքներ տան, որ նա ոչինչ չի կորցնի, այլ ազատ ժամանակ կունենա իր բիզնեսով զբաղվելու, «Ծառուկյան» դաշինքն ու ԲՀԿ-ն կլուծարվեն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը՝ […]

Նոր իրողություններն ու աշխարհաքաղաքական հնարավոր փոփոխությունները

Դեռեւս վաղ է ասել, Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններն  աշխարհաքաղաքական առումով Հայաստանի համար փոփոխություններ կառաջացնեն թե ոչ: Այս մասին  Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում  Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը: «Աշխարհաքաղաքական առումով փոփոխությունների մասին վաղ է որեւէ բան ասել, դրանք նշմարելի չեն: Այն խնդիրները որոնք մեր տարածաշրջանում սպասում են իրենց լուծումներին շատ ավելի գլոբալ […]

Լավ են արել, օրենքը թույլ է տալիս

Նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը կարծում է, որ խոշոր բիզնեսի տրոհումը եւ ԱՁ֊-ների միջոցով գործունեություն ծավալելն ապօրինի չէ։ Այս մասին Հրանտ Բագրատյանը հայտարարել է «Կենտրոն» Հ/Ը «Ուրվագիծ» հաղորդման եթերից ՝ անդրադարնալով սուպերմարկետների խնդրին։ «Լավ են արել, օրենքը ասում է, որ ԱՁ-ն շրջանառության հարկ է վճարում, ես իմ բանջարեղենի բաժինը կարողանում եմ դարձնել ԱՁ։ Էդ հետազոտությունը […]

Իշխանությունը մեծ գայթակղություն է

Միանգամայն անընդունելի է, երբ նոր իշխանություններին բացթողումներն ու սխալները մատնանշելիս ոմանք հակադարձում են այսպես. «Իսկ որ Սերժի ժամանակ այսպես էին անում՛»: Հայաստանում իշխանութունը փոխվել է (իհարկե, ոչ ամբողջությամբ): Ըստ այդմ, պետք է փոխվեն հասարակական ընկալումները, պետք է փոխվի պաշտոնյաների վարքագիծը: Հայաստանում ապարատի դիկտատուրան պետք է վերջանա, ծառաայողական մեքենաներ Հայաստանում կարող են ունենալ 10 մարդ, ոչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի