05 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Հավանաբար, կորոշենք, որ հանրային վայրերում է ծխելն արգելվում. նախարար

«Մենք, հավանաբար, կորոշենք, որ հանրային վայրերում է ծխելն արգելվում։ Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, որ այդ արգելքը չխախտվի։ Եթե մենք ուզում ենք, որ այդ արգելքը չխախտվի 5000 դրամ տուգանքով, ուրեմն եկեք չարգելենք. ինչո՞ւ ենք արգելում, թող բոլորը ծխեն ու այդ գումարը չվճարեն»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով՝ տուգանքը չպետք […]

Ցանկացած ներկրողի թույլ կտրվի դեղ ներկրել. նախարար

 Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր բյուջեի քննարկման ժամանակ ասաց, որ իր համար երկու գերակա ոլորտ է առանձնացրել՝ առաջնային առողջության պահպանումը, որն ուղղված կլինի հիվանդությունների կանխարգելմանը, երկրորդ` ուռուցքաբանությունը, որ կանխարգելեն, նաև բուժեն: Դեղերի ոլորտում, նախարարի խոսքով, երկու խնդիր կա: «Նախ` զուգահեռաբար դեղերի ներմուծման խնդիր է եղել, երբ արտադրողից ներկրողը ներկրել է դեղը, և մյուս ներկրողները չեն […]

Նոր կառավարության օրոք արդեն ականատեսն ենք 2 կարևորագույն խնդրի. Դավիթ Պիպոյան

«Որպես մասնագետ ինձ համար շատ տարօրինակ է, որ սննդամթերքի անվտանգության գլուխը և դրույթները նոր կառավարության ծրագրում բացակայում են: Եթե մենք  գյուղատնտեսությունը գրում ենք, որպես ոլորտի առաջնահերթություն, ապա պարենային ապահովության բլոկում պետք է հստակ նշել, որ առանց սննդամթերքի անվտանգության խնդիրների լուծման, մենք պարենային ապահովության խնդիր չենք կարող նշել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ […]

«Կառավարությունը պետք է ցրի ՏՄՊՊ հանձնաժողովը»

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի համոզմամբ՝ նախկին իշխանությունների օրոք արատավոր գործընթացները շատ են եղել, հարկային դաշտը նորմալ չի գործել, և որ ոլորտում էլ մատդ դնես, մի շարք կոռուպցիոն երևույթներ կգտնես: «Շատ զարմանալի է, որ այս ամենի հետ մեկտեղ կա ՏՄՊՊՀ, որը գնահատական է տվել սուպերմարկետների գործունեությանը՝ ասելով, թե նրանց շահույթը այնքան չէ, որ 15 տոկոս հարկվեն: Նոր […]

Կադրային ջարդ Կոտայքի մարզպետարանում

ՀՀ Կոտայքի մարզպետ Ռ. Պետրոսյանի 2018 թվականի հունիսի 5-ի համապատասխան կարգադրություններով, իրենց դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել են Կոտայքի մարզպետի խորհրդականներ Սմբատ Եղիազարյանը, Գեղամ Հայրապետյանը և մարզպետի օգնական Արտակ Գրիգորյանը: Այս մասին տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի  անձնակազմի կառավարման բաժնից: Հիշեցնենք, որ ավելի վաղ մարզպետի 2018 թվականի հունիսի 5-ի համապատասխան կարգադրություններով, իրենց դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել են Կոտայքի […]

Առողջապահության նախարարությունը պատրաստվում է 2 ուղղաթիռ գնել

ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանն այսօր խորհրդարանում բյուջեի քննարկմանը բարձրացրեց մարզերում պետական բժշկական հաստատություններում  համապատասխան նյութատեխնիկական բազա չունենալու խնդիրը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ նախարարությունն իր պետական բյուջետային միջոցներից վերջին տարիներին սարքավորումներ գրեթե ձեռք չի բերել, այդ սարքավորումները ձեռք են բերվել այլ միջոցներից: «Մարզային հիվանդանոցների մասով մենք շուտով գրեթե ոչ մի չվերանորոգված կլինիկա չենք […]

Մենք որևէ մեկից կառչած չենք. ՀՀԿ-ն է հորդորել հեռանալ

«Մենք ենք հորդորել, որ նրանք, ովքեր բիզնեսի մարդիկ են, ինչպես ասացիք, ազատ լինեն, մենք որևէ մեկից կառչած չենք: Մերը գաղափարական թևի հենքն է, որպես ընդդիմություն ենք հանդես գալիս»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նախորդ շաբաթ ՀՀԿ խմբակցությունը լքելու մասին հայտնել էին Շիրակ Թորոսյանը, Արթուր Գևորգյանը, Ֆելիքս Ցոլակյանը և Արման […]

Նոր կառավարությունը պետք է սկսի փոխհատուցման քաղաքականություն

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսագետի Մովսես Արիստակեսյանը  նոր կառավարության առաջարկած  ծրագիրը բավականին խոստումնալից համարեց: « Կառավարության ծրագրում հիմնավորապես ամրագրված է այն թեզը, որ սա կարճաժամկետ  ժամանակաշրջանի համար է գրված, մինչև կիրականանան նոր՝ ազատ և արդար ընտրություններ»,-ասաց նա: Տնտեսագետի խոսքով՝  սա ցանկությունների և բարի հեքիաթների ծրագիր չէ,  ինչպես ասում են շատերը. «Այս ծրագրի համար պետք […]

Այսօր աղքատ եւ հարուստ խավերի միջեւ կենսամակարդակի եւ եկամուտների առումով մեծ տարբերություն կա. նախարար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ասում է, որ  կառավարության ծրագիրը կազմելիս ֆիքսել են ներկա քաղաքական իրողությունը և հենց դրանից էլ բխեցրել ծրագրի մանրամասները: «Մենք ապրում ենք պատմական ժամանակներում, և սա նախատեսված էր սահմանադրությամբ: Այո, այն տնտեսական պետք է լինի, կան սկզբունքներ, մոտեցումներ, տեսլական, դրանից բխող գործողություններ»: Հարցին, թե սոցիալական ոլորտում ինչ փոփոխություններ են նախատեսում, Մանե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի