07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Բջջային հեռախոսները` ալերգիկ հիվանդությունների պատճառ

Բացի այն, որ բջջային հեռախոսների շահագործման արդյունքում առաջանում է ժամանակի կորուստ, ցավեր դաստակի շրջանում կամ կոշտուկներ ականջի վրա, բջջային հեռախոսները կարող են նաեւ լուրջ ալերգիկ հիվանդությունների պատճառ դառնալ: Ժամանակակից հեռախոսների արտադրության մեջ օգտագործվում են նյութեր, որոնք վնասակար են մարդու առողջությանը:

Այդ նյութերից է նիկելը, որն ալերգիկ ռեակցիաներ է առաջացնում տղամարդկանց 3%-ի, իսկ կանանց` 17%-ի մոտ: Այս մասին զեկույց ներկայացվել է Ալերգիայի, ասթմայի եւ իմմունոլոգիայի ամերիկյան քոլեջի ամենամյա կոնգրեսին:
Նիկելի նկատմամբ ալերգիաներ կարող են առաջանալ նաեւ բանալիների, մանրադրամի հետ շփումների արդյունքում: Սակայն ամենածանր դեպքերը գրանցվել են բջջայինով շատ խոսելու սեր ունեցողների մոտ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ