24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վեոլիա Ջուրը պարզաբանում է

Վերջին օրերին Վեոլիա Ջուր ՓԲԸ ստացված հաղորդագրությունների քանակն աննախադեպ աճել էր, որպես հետեւանք Երեւանում ստեղծված նույնքան աննախադեպ իրավիճակի:

Խնդիրը հետեւյալն է: Ինչպես ամեն տարի, այս անգամ եւս ամռան շոգերի հետ հանրապետության բնակավայրերում, այդ թվում մայրաքաղաքում կտրուկ ավելացավ ջրի սպառման ծավալները: Ընկերությունը կենարար հեղուկի նկատմամբ պահանջարկը բավարարելու համար վայրկյանում մոտ 2000 լիտրով ավելացրեց ջրի արտադրությունը համակարգում: Այդ նպատակով նաեւ վերագործարկվեց պահուստային հանդիսացող «Արարատյան 3,4» հզոր պոմպակայանը, որով սովորաբար հուլիս-օգոստոս ամիսներին Արարատյան դաշտի խորքային հորերի ջուրը մղվում է մայրաքաղաքի հարավային շրջանները:

Շաբաթ օրը համակարգում պահանջարկ-առաջարկը գրեթե կարգավորվել էր, երբ «Արարատյանում» տեղի ունեցավ խոշոր վթար: Շարքից դուրս եկան ոչ միայն պոմպերը, այլեւ մայրուղային ջրատարը, որով Երեւանը ջուր է ստանում: Անմիջապես սկսվեցին վթարի պատճառների հայտնաբերման, նոր պոմպերի տեղադրման ու խողովակաշարի վրա առաջացած վթարների վերացման աշխատանքները: Մի կողմից արտակարգ շոգ եղանակ, մյուսից՝ ջրի մեծ սպառում, ինչը կտրուկ ավելացրեց ծանրաբեռնվածությունը պոմպերի վրա, ի վերջո հմամաշ, դեռ խորհրդային արտադրության սարքավորումներ, որոնք չդիմացան լարվածությանը եւ…

Երեւանում անմիջապես կտրուկ ընկավ ճնշումը: Ներքաղաքային բաշխիչ ցանցի կարգաբերումով հնարավոր չէր ապահովել կայուն ջրամատակարարում: Ջուրը պարզապես չէր բավականացնում: Վեոլիա Ջուրը անգամ ստիպված էր մյուս աղբյուրներից ստացվող ջուրը վերաբաշխել մայրաքաղաքով մեկ, որ ջրազրկված շրջաններում ապահովվի գոնե նվազագույն ջրամատակարարում: Իսկ մինչ այդ շուրջօրյա արտակարգ ռեժիմով պոմպակայանում ու ջրատարի վրա աշխատում էին ներգրավված մի քանի տասնյակ մասնագետներ ու մեծաքանակ շինարարական տեխնիկա:

Ներկայումս «Արարատյան 3,4» պոմպակայանը նորից գործում է: Այստեղից վերսկսվել է ջրի մատակարարումը Երեւանին՝ վայրկյանում ավելի քան 500 լիտր քանակությամբ: Կա հավանականություն, որ արդեն վաղը, հուլիսի 4-ի երեկոյան մայրաքաղաքում կվերականգնվի ջրամատակարարման հայտարարված ռեժիմը եւ այս օրերի իրավիճակը սպառողների համար կդառնա միայն տհաճ մի հուշ:

Իսկ մինչ այդ, այսօր, հուլիսի 3-ի կեսօրին մի խումբ լրագրողներ Վեոլիա Ջրի Աշտարակում գտնվող Կենտրոնական կարգավարական ծառայությունում հանդիպեցին ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեին, գլխավոր գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանին, մյուս պատասխանատուներին, որոնք ներկայացրեցին իրավիճակը, պատմեցին ձեռնարկված քայլերի մասին ու պատասխանեցին լրագրողներին հուզող հարցերին:

 

Հանրային կապերի ծառայություն

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ