10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Քաղաքական եռուզեռն ավարտվում է, ՏՏ ոլորտի` առաջնահերթություն լինելը պետք է երեւա. Կարեն Վարդանյան

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը կարծում է, որ պետության քաղաքակնությունը տեխնոլոգիական ոլորտում պետք է փոխվի: Թեւե նոր կառավարությունը բարձր տեխնոլոգիաներն առաջնահերթություն է հռչակել, ՏՏ մասնագետը դեռ ոլորտում փոփոխություն չի տեսնում: «Բնական է, բան չի փոխվել, իշխանափոխությունից հետո երկու ամիս է անցել եւ այդ երկու ամսվա ընթացքում  դժվար եմ պատկերացնում, որ դա կարող էր լինել, չնայած […]

Մենք քաղքենիների ու գեղցիների համար թամաշայի վերածելու երկիր չունենք

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը կրկին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ պատասխանելով ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին և փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանին:  Նա գրել է.  «Այսօր վերընթերցում էի երեկվա իմ գրառմանն ի պատասխան ներկայացված տեսակետերն ու կարծիքները: Կարող եմ ասել, որ արձագանքները 40-60 հարաբերակցությամբ հօգուտ Արայիկ Հարությունյանի ու Հովհաննես Հովհաննիսյանի էին: Բայց պարտության դառնությունը չէ որ […]

Աստծո արքայությունն ուտելիք կամ ըմպելիք չէ

«Աստծո արքայությունն ուտելիք կամ ըմպելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և խնդություն՝ Ս. Հոգուց տրված» (Հռոմ. 14.17) Մենք երազում ենք իդեալական հասարակության մասին, ուր կթագավորի արդարությունը, սերը, բայց չգիտես ինչու, չի ստացվում: Գուցե խնդիրն այն է, որ մեզանից յուրաքանչյուրը կարծում է, թե հասարակությունը վատն է, իսկ ինքը լա՞վը: Քրիստոս խոսելով Երկնքի արքայության մասին, ընդգծում է վերջինիս […]

ՀՀԿ-ից դուրս ես գալիս, պաշտոնից էլ դուրս արի

Այն գյուղապետերն ու քաղաքապետերը, մանր ու միջին չինովնիկները, ովքեր իրենց պաշտոնը պահելու համար դուրս են գալիս ՀՀԿ-ից, պետք է մերժվեն օրվա իշխանությունների և հասարակության կողմից, որպեսզի մեզանում քաղաքական համակարգ և մտածողություն վերջապես ձևավորվի… ՀՀԿ-ից դուրս ես գալիս, պաշտոնից էլ դուրս արի … Գրում է մեկնաբան Մենուա Հարությունյանը: 

Ինչո՞ւ է Աշոտ Արսենյանը լքել ՀՀԿ-ն

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանը լքել է կուսակցությունը: Այդ կապակցությամբ Աշոտ Արսենյանը հայտարարություն է տարածել.  «Հարգելի՛ հայրենակիցներ, արդեն երկար ժամանակ է, ինչ Ջերմուկի, Գնդեվազի, Կեչուտի բնակիչները փակել են Ամուլսարի հանք տանող ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել հանքի շահագործումը։ Ես՝ որպես Վայոց Ձորի մարզից ընտրված պատգամավոր, անհանգստանալով ստեղծված իրավիճակից՝ մի քանի անգամ հանդիպում եմ ունեցել ճանապարհը փակած քաղաքացիների […]

«Ռոսիա» կինոթատրոնի շենքը կորցնում է դեմքը. ո՞ւր է նայում Մշակույթի նախարարությունը

«Ռոսիա» կինոթատրոնի շենքը  կորցնում է  դեմքը։  Արվեստի քննադատ  Ռուբեն Արեւշատյանը   պնդում է, որ շենքի ճակատային հատվածում  իրականացվող   շինարական աշխատանքները շենքը  ձևափոխում են։ «Ռոսիա» կինոթատրոնը միակը չէ, որ խորհրդային կարգերի փլուզումից հետո նոր  սեփանականատերեր ունեցավ ։ «Բազմաթիվ շենքեր մեր աչքի առաջ քայքայվեցին։ Սեփականատերերը չգիտեին, թե ինչ արժեք է նրանց ձեռքում»,- ասում է նա։ Ըստ արվեստաբանի՝ մշակութային […]

Դու սովորական մարդ ես, դու Աստված չես

Հին Հռոմում ամեն անգամ, երբ Կեսարը պատրաստվում էր սենատի շենք մտնել, նրա գլխին դափնեպսակ դնողը ինչ-որ բան էր շշնջում Կեսարի ականջին․․․  Հետո, երբ նրան հարցնում են, ի՞նչ ես քչփչում աշխարհակալի ՝ Կեսարի ականջին, դափնեպսակ դնող ստրուկը պատասխանում է․ – Ես Կեսարի խնդրանքն եմ կատարում․․․ – Կեսարի՞․ ․- զարմանում են հետաքրքրվողները․ – Կեսարը ի՞նչ կարող էր […]

Սահմանադրություն գրողները, երևի առաստաղին են նայել գրելիս. այն չի համապատասխանում մեր հանրային կյանքին

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում քաղաքագետ Աղասի Ենոքյանը անդրադառնալով հունիսի 27- ին Երևանում կայացած սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի հանդիպմանը ասաց, որ այս կառույցը մեզ համար չափազանց կարևոր է: Նա նշեց հատկապես երկու շատ  կարևոր հանգամանք. «Առաջինն այն է, որ այն բավականին լայն ռեգիոնալ կառույց է և սրանով Հայաստանը մտցվում է սևծովյան ռեգիոնի մեջ: […]

Տեսնես՝ Շանթին ո՞ր դիրքորոշման համար չեն սիրում

Մոտներդ հարց չի առաջանում, թե ինչու՞ համապատասխան պրոպոգանդիստները, ի տարբերություն Ծռիստների, Շանթ Հարությունյանին նույն ջանասիրությամբ չեն փիառում: Տենաս Շանթի ո՞ր դիրքորոշման համար ա, որ էդ ապազգային տարրերը իրեն էդքան էլ չեն սիրում, հարցնում է օգտատեր Արթուր Դանիելյանը: 

Հիմա ամեն ինչ արվում է ցույց տալու համար, որ ՀՀԿ անդամ լինելը վատ բան է

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, քաղաքագետ Աղասի Ենոքյանը Հայաստանում գործող օրենքները համարեց անորակ: «Հայաստանում գործող օրենքները հնարավորություն չեն տալիս ժողովրդի կամարտահայտությանը անմիջապես տալ լեգալ իրավական ձև: Դրա համար անհրաժեշտ է, որ  Հայաստանում անցկացվի ընտրություններ»,- կարծիք հայտնեց քաղաքագետը և հավելեց, որ հիմա մենք գտնվում ենք այն փուլում, երբ լեգիտիմությունը պետք է վերածվի լեգալության: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի