12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Յուրի Խաչատուրովը կհարցաքննվի Մարտի 1-ի գործով

Յուրի Խաչատուրովը Մարտի 1-ի գործով հրավիրվել է հարցաքննության։

Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

Նա հայտնեց, որ Խաչատուրովը հրավիրվել է վկայի կարգավիճակով։ «Այլ մանրամասներ չեմ կարող հայտնել»,-ասաց ՀՔԾ պետը։

Նշենք, որ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն այս առնչությամբ  հայտնել է, որ Յուրի Խաչատուրովը պատճառաբանելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը, փոխանցել է, որ հուլիսի վերջին կներկայանա իրավապահներին։

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը 2008-ի մարտի 1-ին Երեւանի կայազորի պետն էր։ Նա ներկայումս հանդիսանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Նշենք, որ ավելի վաղ Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

ՀՔԾ-ն հաստատել է նաեւ, որ որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է հարցաքննության։ Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը եւս Հայաստանում չէ։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ