06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՔԾ-ն կսպասի մինչև հուլիսի 25-ը՝ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու համար

«Վկային հարցաքննության կանչելու, վկային հարցաքննելու ընթացակարգերը հստակ սահմանազատված են Քրեական դատավարության օրենսգրքով: Տեսակապով, տեսազանգով, որևէ այլ եղանակով հարցաքննելու հնարավորություն օրենսգիրքը չի նախատեսում»: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողնրի հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության հրավիրելուն:

Նա ասաց, որ կսպասեն մինչև հուլիսի 25-ը: Ինչ վերաբերում է հարցազրույցը տեսաձայնագրելուն, իսկ հետո ըստ անհրաժեշտության այն հրապարակելուն, նա ասաց.

«Դա վարույթն իրականացնող մարմինն է որոշում, կքննարկվի»:

Նա հայտնեց, որ այլ բարձրաստիճան անձինք հրավիրվել են հարցաքննության, սակայն անուններ չցանկացավ նշել: Հարցին, թե հնարավոր կլինի՞ բացահայտել Մարտի 1-ը, նա պատասխանեց, որ լավատես է:

Անդրադառնալով է Միքայել Հարությունյանի մեղադրանքի վերաորակման հնարավորությանը, նա ասաց, որ իր կարծիքը հայտնել է այդ մասին և այն չի փոխել:

Իսկ Դավիթ Հարությունյանի գնահատականի մասին, թե Սահմանադրության խախտմամբ է եղել, նա հետևյալ կարծիքը հայտնեց. «Դավիթ Հարությունյանը իրավաբան է, և իր կարծիքն իրավունք ունի ունենալ, սակայն ես այն չեմ կիսում»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ