Բաքուն սրում է իրավիճակը. ՀՀ ԱԳՆ արձագանքը
Ներկայացնում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն Արցախի պաշտպանության բանակի զինծառայողի սպանության կապակցությամբ: Երեկ երեկոյան Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում ադրբեջանական կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով սպանվել է Արցախի ՊԲ զինծառայող։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածի հարազատներին և ծառայակիցներին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Հայաստան այցելության նախօրեին կատարված այդ քայլը գնահատում ենք որպես […]





































