08 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Միաբջիջ մարդ է, ոչ մեկն այս երկրում չի կարող ինձ վարկաբեկել. Ո՞վ էր Ալիկ Սարգսյանին վարկաբեկողը

ԱԺ-ում պատասխանելով լրագրողի հարցին՝ թե ով է փորձել իրենից գումար շորթել եւ վարկաբեկել, պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ասաց.

«Անունը պարզ է, ես չեմ ուզում այդ անունը նորից վերարտադրել: Իմ համար բավականին տհաճ է, բայց գիտեք ում մասին է խոսքը»,- ասաց նա, իսկ մեր դիտարկմանը, որ չգիտենք, նշեց.

«Թերթ կարդացեք, Արարատի մարզի նախկին մարզպետի մասին է խոսքը»,- ասաց նա եւ հավելեց, որ չգիտի, թե որքան գումար է ցանկացել շորթել:

Ալիկ Սարգսյանը նշեց, որ ինքը «մաքուր» է ապրել եւ օրենքի առջեւ պատասխան տալու խնդիր չունի:

«Ոչ մեկը թող չփորձի իր անունը բերել, համադրել ինձ հետ: Արեք իմ ծննդավայր եւ հարցրեք՝ ով ով է»:

Մեր դիտարկմանը, թե ինչո՞ւ նախկինում չէր դիմում իրավապահներին, արդյո՞ք չէր վստահում նախկին իրավապահներին, Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Ես մինչեւ հիմա լուրջ չեմ վերաբերվել, բայց տեսա, որ արդեն վարկաբեկում են, ես կորցնելու ոչինչ չունեմ»:

Հիշեցնենք, որ Ալիկ Սարգսյանի եւ  նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի միջեւ հակամարտությունը տարիների պատմություն ունի: Վարդգես Հովակիմյանը նախկինում մեկ անգամ չէ, որ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Պաշտոնանկությունից հետո 2011 թվականին նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի դրդելու եւ պաշտոնեական անփութություն կատարելու համար: Այն ժամանակ դեռեւս Հովակիմյանը հայտարարում էր, որ դրա հետեւում կանգնած է Ալիկ Սարգսյանը: Գործը հասավ դատարան, սակայն Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանն արդարացման վճիռ կայացրեց` Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի նկատմամբ:

Վերջինս Ալիկ Սարգսյանին էր մեղադրում իր որդու հետ տարիներ առաջ տեղի ունեցած սկանդալային պատմության համար: Վարդգես Հովակիմյանի որդուն ծեծի էին ենթարկել՝ հարսանիքի ժամանակ մի աղջկա ծաղիկ նվիրելու համար, ավելի ուշ քրգործ էր հարուցվել, որտեղ մեղավոր էր հանդիսացել մարզպետի ծեծված որդին: Հետագայում նախկին մարզպետի որդին սույն գործով, ի վերջո ճանաչվեց որպես տուժող: Նա ծեծի էր ենթարկվել Արարատի մարզպետարանի մոտ, հենց ոստիկանապետին պատկանող «Նոր Արտաշատ» ռեստորանային համալիրից դուրս գալիս, իսկ հետո քրեական գործ էր հարուցվել:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ