Ծննդյան տոն բանտում. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի ծննդյան օրը ԱԱԾ-ն թույլ է տվել նրա դատավոր դստերը և թոռներին (Արմանի զավակներին) այցելել պապին։ 11-ամյա որդուն՝ Վազգենիկին, թույլ չեն տվել, թե ինչու՝ չասացին։ Երեխաներին ասել են, որ գնում են դեսպանատուն, ուր գտնվում է պապիկը։ Դուրս գալիս երեխաներն ասել են՝ ի՜նչ վատ դեսպանատուն է, ո՞նց է պապիկը մնում էդտեղ։ […]





































