04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

ՊԵԿ-ի թավշյա կադրերը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մամուլում արդեն նշվել է, որ թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Պետեկամուտների կոմիտեի մաքսային վարչությունում, մեղմ ասած, ոչ այնքան միանշանակ կադրեր են նշանակվում, կամ շարունակում են աշխատել հին կոռումպացված կադրերը: Ընդ որում՝ խոսքը ոչ թե շարքային աշխատողների, այլ ղեկավար կազմի մասին է: Մասնավորապես, Գուգարքի մաքսատան պետը 25 հազար դոլարանոց կոնյակի սիրահար Արմեն Ավետիսյանի […]

Հեղափոխության գլխավոր խնդիրը. Ժամանակ

«ժամանակ» օրաթերթը գրում է. «Այս օրերին Հայաստանում օրա­կարգային է դարձել թավշյա հեղա­փոխությունից հետո նոր իրավիճա­կում, նոր Հայաստանին Արևմուտքի ցուցաբերվելիք օգնության, ներդ­րումների, օժանդակության հարցը: Այդ մասին խոսակցությունները հատկապես ակտիվացան Նիկոլ Փա­շինյանի՝ Բրյուսել այցից հետո, թեև դա գուցե ավելի շատ առիթ էր, քանի որ խնդիրը ինքնին օդում, մթնոլոր­տում է երկար տարիներ: Կա հանրա­յին որոշակի տարածված ընկալում, որ […]

Զինվորները սնունդ գնելու համար տնից փող են ուզում. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ ԱԱԾ-ն պաշտպանության համակարգում, հատկապես զինակոչիկներին բանակից կեղծ փաստաթղթերով ազատելու նպատակով կոռուպցիոն գործարքներն ու սկանդալային պատմություններն է ներկայացնում հանրությանը, «Ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Նոյեմբերյանի N զորամասում դիրքեր բարձրացող զինվորները նախապես 7-10 հազար դրամ գումար են հավաքում սնունդ գնելու համար: Բանն այն է, որ մի քանի օր դիրքերում մնացող զինվորներին ինչպես հարկն […]

Խոսրով Հարությունյանի եղբո­ր ԲԿ-ն վա­ճառվել է. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Խոսրով Հարությունյանի եղբո­րը պատկանող «Արամյանց» բժշկական կենտրոնն արդեն վա­ճառվել է: Որոշ տեղեկություննե­րով՝ գնորդը գավառեցի 2 եղբայր­ներ են, որոնք Ղազախստանում բիզնես ունեն, սակայն Խոսրով Հարությունյանը չի ցանկանում խոսել ո´չ գնորդի, ո´չ էլ գնի մասին: Ի դեպ, տեղեկություններ կան, որ քաղաքական իրավիճակի փոփոխություններով պայմանավոր­ված, շատերն են մտադիր վաճառքի հանել իրենց ունեցվածքը՝ մտավախություն ունենալով, […]

Սաբոտաժ. Ներողությունով աղբ չես հավաքի. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի օր շարունակ ամբողջ Ֆեյսբուք սոցիալական ցանցը ողողված է լեփ–լեցուն աղբամանների ու դրանց շուրջ վխտացող աղբի լուսանկարներով: Հատկապես ամառային շոգ օրերին նման վիճակը հղի է լուրջ հետեւանքներով, ի մասնավորի՝ վարակի տարածման վտանգով: Ի դեպ, պատահական չէ, որ այս օրերին կտրուկ շատացել են ինֆեկցիոն հիվանդությունները: Նախօրեին «Սանիթեքը» հայտարարություն էր տարածել՝ իրենց անգործությունը […]

Սահմանում մտահոգիչ լարվածություն կա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ հասարակության ուշադրությունը սևեռված է ներքաղաքական խնդիրներին, բավական մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել արտաքին ճակատում և սահմանին: Խոսքը ոչ միայն ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու, այլև հայ-ադրբեջանական սահմանի մասին է, որտեղ հարևան երկիրը մեծ քանակությամբ զորք և զինատեսակներ է կուտակել: Պատահական չէ, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանր հայտարարեց, թե «ռազմաքաղաքական վիճակը բավական լարված […]

Եվրոպան երբեք հեղափոխություն չի գնել եւ չի գնի

 «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել էր գնացել բոլորովին այլ ակնկալիքով։ Նա մտածում էր, որ Եվրոպան կավելացնի  Հայաստանին տրամադրվող հատկացումը, բայց դա տեղի չունեցավ եւ չէր կարող տեղի ունենալ, որովհետև թավշյա հեղափոխության փաստը երբեք չի համարվել հատկացումն ավելացնելու հիմք։ Կոպիտ ասած, Եվրոպան երբեք հեղափոխություն չի գնել եւ չի գնի,որքան էլ այն գեղեցիկ լինի եւ որքան էլ նոր […]

Այլասերվածության քարոզչության իրավունք կունենան

«Հիշո՞ւմ եք` «Գործընկերություն հանուն բաց հասարակության» կազմակերպությունը (Սորոսի ֆոնդը) 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ 64 հարց ուղղեց մեր այն քաղաքական ուժերին, որոնք մասնակցում էին Ազգային ժողովի ընտրություններին,- ասաց Խաչիկ Ստամբոլցյանը: 20-րդ կետի դիմաց գրված էր. «Արդյո՞ք նույնասեռականները պետք է ունենան նույն իրավունքներն ու ազատությունները ինչպես մյուս քաղաքացիները»: Դաշնակցականները, «Ելքը» և ՕՐՕ-ն պատասխանել էին` այո: Նույն […]

Նստած աշխատելը մեծ վնաս է հասցնում առողջությանը

Միսսուրիի համալսարանի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ նստած աշխատելը առավել վտանգավոր է, քան կարծում էին նախկինում: Washington Profile-ի փոխանցմամբ, ուսումնասիրության շրջանակներում հետազոտվել են մարդիկ, խոզեր և մկներ, որոնք հիմնականում նստակյաց կենսակերպ են վարում (ուսումնասիրության ենթակա կենդանիների տեղաշարժն արհեստականորեն սահմանափակվել էր): Պարզվում է` նստելը նպաստում է ոչ միայն ավելորդ քաշ հավաքելուն, այլ նաև երկար ժամանակ […]

Կրիշտիանու Ռոնալդուն արդեն Թուրինի «Յուվենտուս»-ում է

Կրիշիտանու Ռոնալդուն Մադրիդի «Ռեալ»-ից Թուրինի «Յուվենտուս» տեղափոխվեց։ Պորտուգալացին արդեն Իտալիա է ժամանել, որտեղ բուժզննում է անցել և մամուլի ասուլիս տվել։ Տասը օր առաջ Ռոնալդուն որդու և հարսնացուի՝ Ջորջիանա Ռոդրիգեսի հետ հանգստանում էր Հունաստանում, երբ այնտեղ է ժամանել «Յուվենտուս»-ի սեփականատեր Անդրեա Անյելին։ Նրա և Ռոնալդու հանդիպման արդյունքում նույն օրը երեկոյան հայտնի դարձավ ֆուտբոլիստի՝ իտալական ակումբ տեղափոխվելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի