23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պղտոր ջրում ողջ մնալու հնարքներ՝ ո՞վ է ստում. Ժողովուրդ

2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած քաղաքական գործըթացներում, ապա մարտի 1-ի իրադարձություններին բանակի ններգրավվածության թեմայի շուրջ պաշտոնյաները սկսել են միմյանց հակասել:

Ինչպես հայտի է, ՀՔԾ-ում հւսրուցված քրեակպն գործով մարտի 1 –ին զինված ուժերի ներգրավվումը ներքաղաքական գործընթացներին որակվել Է որպես սահմա­նադրական կարգի խախտում։

Սեպտեմբերի 11-իև տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել Է՝ իրենց քննությամբ արդեն հիմնավորվել է, որ բանակը ոչ միայն մասնակցել է մարտի 1 –ի իրադարձություններին, այլեւ կրակել մարդկանց, բնակարանների ուղղությամբ։ Խաչատրյանը նշել Է, որ ունեն կոնկրետ ապացույցներ, որ ՀՀ զինված ուժերի զինծառայոդները ավտոմատ հրազենից կրակոց են արձակել Լեո փողոցի շենքերի ուղղությամբ, այն բանից հետո, երբ այդ պատշգամբներից, ինչ– որ մի տեղից վւսռվող շիշ Է նետվել։

Նույն օրը՝ «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինւանը հայտարարեց, որ 2008թ. հետընտրական իրադարձություններին երկրի այդ ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հանել Է, բերել Է սեփական ժողովրդին օկուպացնելու, եւ դա ապացուցված Է։ Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց, որ Մարտի 1 –ին բանակին հրամայվել է կրակել շենքերի պատուհանների կրա, բանակից հագուստ Է տարվել եւ բաժանվել օլիգարխների թիկնապահներին կառավւսրության շենքում, բաժանվել են նաեւ ավտոմատներ։

Երեկ այս թեմային անդրադարձել Է ՀՀ պաշտպանության նախարար Դւսվիթ Տոնոյանը՝ իր հերթին հաստատելով բանակի ներգրավվածությունը մարտի 1-ի գործողություններին։ «Զինված ուժերը Մարտի 1-ի գործողություններին ներգրավված են եղել, դա փաստ է»,– ասել է նա՝ հավելելով, որ ճիշտ չի համարում գնահատականներ տալը։ «Զինված ուժերը ներգրավված են եղել արտակարգ դրության շրջանակներում՝ իրենց պարտականությունները կատարելուց, թե դրանից ավելի ինչ Է կատարվել, քննությունը կհաստատի»,– նշել է Տոնոյանը։

Մինչդեռ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, անդրադառնալով մարտիմեկյան իրադարձություններին երեկ՝ սեպտեմբերի 12-ին, հերքել Է ՀՀ վարչապետի, պաշտպանության նախարարի ու ՀՔԾ պետի հայտարարությունները։

«Մարտի 1-ին բանակին կրակելու հրա­ման չի տրվել»,– ասել Է Դավթյանը, որ 2008թ–ին զբաղեցնում Էր ՀՀ ՊՆ օպերատիվ վարչության պետի պաշտոնը։ Ըստ նրա՝ «Բանակը չի կրակել, եթե կրակել են, կրակել են անհատ զինծառայողներ։ Նրանց նման հրաման չի տրվել»։ Նա նա­եւ նշել Է, որ այդ օրերին սահմանում մարտական աշխատանքն ընթացել Է սովորա­կան հունով։ «Առաջնագիծը նոսրացած չի եղել։ Մարտական աշխատանքը եղել Է սո­վորականի նման։ Սահմանը Մարտի 1-ի օրերին չի թուլացել»,– պնդել է Դավթյանը։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ