03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Ինչպես կքվեարկի ՀՀԿ-ն

«Հայաստանի հանրապետական կուսակցությունը ապրիլի 30-ին , ժամը 18:00-ին կհայտարարի, թե ինչպես է քվեարկելու: Որոշման հիմքում լինելու է երկրի անվտանգությունը և կայունությունը և այս պարագայում ևս ՀՀԿ-ն միասնականություն կդրսևորի»,-Henaran.am-ին հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովը նշեց, որ տարբեր հանրապետականների հրապարակային կարծիքները բացառապես անձնական տեսակետներ են, իսկ կուսակցությունը դեռ որոշում կկայացնի: Էդուարդ Շարմազանովը անդրադարձավ նաև […]

ՀՀԿ-ական պատգամավորը Փաշինյանին հրավիրում է

Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Ֆեյսբուքում գրառում է արել՝ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին հրավիրելով իրենց խմբակցություն՝ հանդիպման: «Բարձրաձայն մտորումներ «պատգամավորաորս» ակցիայի շուրջ» վերնագրված գրառման մեջ Ֆարմանյանը գրում է․ – «Իմ շա՜տ սիրելիներ, հարյուրավոր նամակներ ու […]

Եվրոպական միությունը ողջունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը

Եվրոպական միությունը ողջունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը ԵԱՀԿ մշտական խորհրդի ապրիլի 26-ի նիստում Եվրոպական միությունը ներկայացրել է իր դիրքորոշումը «Հայաստանում ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ»: ԵՄ-ն ողջունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատանքը ոստիկանության բաժիններ այցերի, բողոքների քննարկման և քաղաքացիների հետ առանձնազրույցների առնչությամբ՝ կարևորելով խոսքի ու կարծիքի, ինչպես նաև միավորումների ու խաղաղ հավաքների հիմնարար […]

Habertürk-ի գլխավոր խմբագիրը աշխատանքից հեռացվել է Էրդողանի մասին լուրի պատճառով

Թուրքական «Habertürk» լրատվակայքի գլխավոր խմբագիր Բարըշ Էրքայան հեռացվել է աշխատանքից՝ Էրդողանի վերաբերյալ լուրի պատճառով։ «Cumhuriyet» թերթի կայքի համաձայն՝ խնդրահարույց լուրը հրապարակվել էր «Ու՞մ է ուղարկել Էրդողանը Գյուլի մոտ» վերնագրի ներքո։ «Էրդողանը հանձարարել է նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընին և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարին՝ համոզել Գյուլին, որ չդնի իր թեկնածությունը», – ասված էր լուրում։ «Habertürk»-ի […]

Ժամանակն է, որ ընդդիմությունը գնա զիջման. Գառնիկ Իսագուլյան

«Հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո ոչ սահմանադրական եւ մաքսիմալիստական բաներ չի պահանջի, քանի որ դա կլինի անիմաստ»,-նկատում է Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը: Նրա խոսքով` ժամանակն է, որ ընդդիմությունը գնա զիջման. «Ուզենք, չուզենք, ՀՀԿ-ն խորհրդարանում մեծամասնություն է»,-ասել է Գառնիկ Իսագուլյանը: Իսագուլյանի կարծիքով` վարչապետ կարող է դառնալ Կարեն Կարապետյանը, իսկ առաջին փոխվարչապետի աթոռը […]

«Վերնիսաժ»-ին հարակից հատվածում, Խանջյան-Բուզանդ եւ Խանջյան-Արամ խաչմերուկներում երթեւեկությունը կփոխվի

Այսօր՝ ապրիլի 28-ից Երեւան քաղաքի Արամի եւ Բուզանդի փողոցները միացնող՝ «Վերնիսաժ»-ին հարակից (Խանջյան փողոցին զուգահեռ) ճանապարհահատվածում եւ Խանջյան-Բուզանդ, Խանջյան-Արամ խաչմերուկներում երթեւեկությունը կկազմակերպվի կից ներկայացված սխեմայի համաձայն: Այս մասին հայտնում են Ճանապարհային ոստիկանությունից:  

«Քաղաքական բանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն».փաստաբան

«Քաղաքական բանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան , «Սասնա ծռեր»-ի գործով պաշտպան Արա Ղարագյոզյանը: Ղարագյոզյանը նշեց, որ դա բարոյական պահանջն է, սակայն իրավաբանորեն որոշակի գործառույթներ դեռ պետք է կատարվեն: «Օրենքը թույլ է տալիս վերանայել արդեն ավարտված դատական ակտը և ազատ արձակել քաղաքական հայացքների համար դատապարտված բանտարկյալներին:«Սասնա […]

Հայաստանը ժողովրդավարության և օխլոկրատիայի միջև. Անդրանիկ Միհրանյանի հոդվածը «Ռիա Նովոստի»-ի համար

Այսօր այն, ինչ տեղի է ունենում Երևանի քաղաքական շրջանում, ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում ընկալվում է որպես ժողովրդավարության հաղթանակ, իշխանությունների և հայ ժողովրդի իմաստություն: Պրոֆեսիոնալ դեմագոգի և պոպուլիստի գլխավորությամբ հրապարակում հավաքված ամբոխի ճնշման տակ հրաժարական է տվել օրինականորեն ընտրված վարչապետը: Այժմ ամբոխի ղեկավարը ցանկանում է նստել վարչապետի աթոռին` որպես այդ ամբոխի թեկնածու և այդ […]

Նիկոլ Փաշինյանի գլխավորած ավտոերթը ուղեւորվում է Իջեւան եւ Վանաձոր

«Իմ քայլը» շարժման ավտոերթը՝ ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ուղեւորվում է Իջեւան եւ Վանաձոր: Այսօր՝ ապրիլի 28-ին, ժամը 14:00-ին հանրահավաք է կայանալու Իջեւանում, իսկ 17.00-ին հանրահավաք է տեղի ունենալու Վանաձորի Հայքի հրապարակում։ Իսկ ապրիլի 29-ին եւ 30-ին քաղաքացիական անհնազանդության գործողությունները վերսկսվելու են նոր թափով։ Մայիսի 1-ին՝ ԱԺ-ում վարչապետի ընտրության օրը, ըստ Փաշինյանի, […]

Տրանսպորտի փոխնախարարը Բրյուսելում ներկայացրել է Հայաստանի ՏՀՏ ոլորտի ձեռքբերումները

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանը Բրյուսելում մասնակցում է «Արեւելյան գործընկերության» բազմակողմ համագործակցության 2-րդ հարթակի «20 թիրախները մինչեւ 2020» թեմայով քննարկմանը։ «Արեւելյան գործընկերության» 2-րդ հարթակը ներառում է տնտեսական զարգացման եւ շուկայի հնարավորությունների ստեղծմանն ուղղված նպատակներն ու մարտահրավերները։ Հարթակի հիմնական կետերից է նաեւ նորարարության եւ տեխնոլոգիաների դերի խթանումը՝ որպես թվային տնտեսության շարժիչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի