06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արաս Օզբիլիսը զիջում է

Ինչպես հայտնի է, կայացել են Ազգերի լիգայի գավաթի անդրանիկ խաղարկության՝ սեպտեմբեր ամսվա համար նախատեսված հանդիպումները։ Տեղի է ունեցել 46 խաղ։ Հայաստանի հավաքականը Երևանում 2-1 հաշվով հաղթել է Լիխտենշտեյնի ընտրանուն, իսկ Սկոպյեյում 0-2 հաշվով զիջել մակեդոնացիներին։

Ուշադրության են արժանի վիճակագրական մի քանի տվյալներ։

Ինչպես հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականը Լիխտենշտեյնի և Մակեդոնիայի ընտրանիների հետ մրցավեճերում կատարել է ընդհանուր 40 հարված։ Սա ամենաբարձր 3-րդ ցուցանիշն է բոլոր հավաքականների շրջանում։ Ցուցակը գլխավորում է Բելառուսի ընտրանին (52), իսկ 2-րդը Լյուքսեմբուրգի հավաքականն է (48)։ Լավագույն հնգյակում Վարդան Մինասյանի սաներին հետապնդում են Ուկրաինայի (39) և Սերբիայի (37) հավաքականները։

Մեր հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը երկրորդ հորիզոնականում է գոլային փոխանցումների ցուցանիշով։ Նա Լիխտենշտեյնի ընտրանու հետ խաղում օգնել է հաջողության հասնել նախ Մարկոս Պիզելիին, ապա՝ Տիգրան Բարսեղյանին։ 2-ական արդյունավետ փոխանցում են իրենց անվան դիմաց գրանցել նաև Դանիել Սիանին (Լյուքսեմբուրգ) և Ֆաբիան Շերը (Շվեյցարիա)։ Այս ցուցակում առաջատարն իսպանացի Մարկո Ասենսիոն է, ով կատարել է 4 գոլային փոխանցում։

Հետաքրքիր է, որ բոլորից շատ «սեյվերի» հեղինակ է դարձել Լիխտենշտեյնի հավաքականի դարպասապահ Բենջամին Բյուխելը։ Նա իր թիմին փրկել է 14 անգամ, որից 11-ը՝ Հայաստանի ընտրանու հետ երևանյան մրցավեճում։ 14 «սեյվով» է աչքի ընկել նաև Սան-Մարինոյի հավաքականի դարպասապահ Էլիա Բենեդետինին։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ