26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչով է պայմանավորված լինում ծոծրակի ցավը և ինչպես կարելի է մեղմել այն

Գլխացավը շատ տարածված խնդիր է, սակայն կան գլխացավի տեսակներ, որոնք ավելի անտանելի են, քան մյուսները: Նման ցավերից է գլխի ետին հատվածի ցավը, որը տարածվում է ուսի, պարանոցի և նույնիսկ թիակի հատվածում: Այս ախտաբանությունն անվանվում է ծոծրակային նյարդացավ:

Այս խնդիրը որոշ չափով նման է միգրենին. երկու դեպքում էլ ցավն անտանելի է և տարածվում է գլխի մի կեսի ու պարանոցի հատվածում: Շատերը նման դեպքերում անմիջապես մեծ քանակությամբ ցավազրկողներ են ընդունում, առանց գիտակցելու, որ կարող են թունավորվել: Ծոծրակային նյարդացավի դեպքում դեղամիջոցները միայն կթունավորեն, իսկ ցավն այնուամենայնիվ կմնա, ուստի հարկ է հիշել, որ եթե ցավազրկող դեղամիջոցի ընդունումից 40 րոպե անց ցավը դեռ չի մեղմվել, ապա երկրորդը դեղահաբն ընդունելու փոխարեն հարկավոր դիմել բժշկի օգնությանը:

 Մարդիկ կարող են համարել, որ սա պարանոցի հետ կապված խնդիր է, քանի որ ծոծրակային նյարդը սկիզբ է առնում պարանոցի 2-3-րդ ողերից, անցնում է պարանոցի մկանների միջով և հասնում ծոծրակոսկրին: Մկանների միջով անցնելու պատճառով նյարդը կարող է դառնալ այդ մկանների գրգռման ու բորբոքման պատճառ, իսկ այս դեպքում ցավը սկսում է տարածվել նաև դեմքի, պարանոցի, ուսի և թիակի հատվածում:

Ինչպես մեղմել ցավը տնային պայմաններում

Ցավոք այս խնդրից ազատվելու արդյունավետ տարբերակները շատ չեն, սակայն կարելի է փորձել մեղմել ցավը: Հարկ է հիշել, որ պարանոցի մկանները շատ կարճ են ու հաստ, և ցավը մեղմելու համար կարելի է ձգել դրանք հատուկ վարժությունների օգնությամբ: Առհասարակ պարանոցի մկաններն անհրաժեշտ է հնարավորինս հաճախ մարզել:

1. Հարկավոր է փակել բերանը, ձեռքը դնել կզակին, իսկ պարանոցը հնարավորինս ուղղել՝ ինչպես պատկերված է առաջին նկարում:

2. Այնուհետև անհրաժեշտ է ճնշում գործադրել կզակի վրա՝ այն հնարավորինս ետ տանելով, որպեսզի առաջանա կրկնակզակ: Այս դեպքում մարդն, առանց գլուխը խոնարհելու, կզակը սեղմում է ուղիղ պահած պարանոցին, ինչի հետևանքով մկանները ձգվում են, իսկ ցավը՝ մեղմվում:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ