Ովքե՞ր են ԱԺ ամենաակտիվ ու ամենապասիվ պատգամավորները
6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանը բացառիկ էր։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին «ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ մոնիտորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը։ «Քաղաքական զարգացումների անկանխատեսելիությունը փոխեց խորհրդարանական իրավիճակը՝ հանգեցնելով աննախադեպ վիճակի, որը մենք առաջին անգամ արձանագրեցինք, որ խորհրդարանական մեծամասնությունը դարձավ ընդդիմություն»,–նշեց նա։ […]





































