23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանն ընկավ իր ծուղակը. Շարմազանով

 «Փաշինյանի կողմից արդեն իսկ նման կոչով հանդես գալը հակաքաղաքագիտական է եւ անտրամաբանական: Ըստ ՀՀ Սահմանադրության՝ ԱԺ-ն ընտրվում է 5 տարի ժամանակով եւ որեւէ ՏԻՄ ընտրություն, եթե նույնիսկ այն Երեւանինն է, անկախ արդյունքից, չի կարող նոր արտահերթ ընտրությունների նախերգանք հանդիսանալ»,- այս մասին նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով Henaran.am-ի հարցին՝  արդյոք երեւանցիների 80 տոկոս վստահության քվե ստացած Նիկոլ Փաշինյանի մանդատը, ինչը վերջինս խնդրեց երեւանցիներից՝ ԱԺ արտահերթ ընտրությունների գնալու համար, բավարար չէ ԱԺ-ն լուծարելու համար:

Շարմազանովի խոսքով՝ եթե անգամ Երեւանի ավագանու ընտրություններին գրանցվեր 100 տոկոս մասնակցություն եւ 100 տոկոսն էլ ընտրեր Փաշինյանի գլխավորած ուժին, միեւնույն է ՏԻՄ ընտրությունները որեւէ կերպ չեն կարող առնչվել համապետական ԱԺ ընտրությունների հետ: Օրենսդիր մարմինը իշխանության առանձին ճյուղ է, ինչպես դատականը եւ գործադիրը, հետեւաբար նրանցից յուրաքանչյուրը պետք է գործեն ոչ թե Փաշինյանի կամ Շարմազանովի ցանկություններով, այլ բացառապես ըստ Սահմանադրության, նկատեց ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահը: 

Շարմազանովը նկատեց, թե Փաշինյանն ընկավ իր իսկ լարած ծուղակը:  «Նա ինքը այս ընտրություններում վստահության քվե խնդրեց երեւանցիներից, սակայն արի ու տես, որ ընտրական իրավունք ունեցող երեւանցիների առնվազն 57 տոկոսը անպատասխան թողեց վարչապետի կոչը՝ դրանով իսկ ինչպես ինքը կասեր՝ համալրելով սեւերի ճամբարը: Ի դեպ, ուզում եմ հիշեցնել, ամբողջ քարոզարշավին Փաշինյանը թույլ չտվեց իր թեկնածուին ներկայանալ ընտրողին՝ վերածելով Երեւանի ավագանու ընտրությունը իշխանության հանրահավաքների՝ գերքաղաքականացելով եւ շիկացնելով մթնոլորտը: Արդյունքում արձանագրեցինք, որ Փաշինյանը չհաջողեց՝ նա զրկվեց ժողովրդի անունից խոսելու իրավունքից»:  

Henaran.am-ի դիտարկմանը, թե իշխանության որոշ պատգամավորներ հայտարարում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստվելու մասին, Շարմազանովն արձագանքեց.

 «Քաղաքականության մեջ կա չգրված օրենք. յուրաքանչյուր ընտրության հաջորդ օրվանից քաղաքական ուժերը պատրաստվում են հաջորդ ընտրություններին: Այնպես որ իշխանական գործընկերներիս կոչը առնվազն մեկ տարի ուշացած է, քանի որ 2017թ. ապրիլի 3-ից ՀՀ քաղաքական կուսակցությունները պետք է պատրաստվեն 2022-ի ընտրություններին: Ինչ է անելու ԱԺ-ն. Ազգային ժողովը կշարունակի իրականացնել իր սահմանադրական լիազորությունները, որը նրան տվել է ՀՀ քաղաքացին 2017թ. համապետական, կրկնում եմ, այլ ոչ թե ՏԻՄ ընտրությունների արդյունքում»: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ