Երեւանի ավագանու ընտրությունների վերջին արդյունքները
Ժամը 00:50-ի դրությամբ ամփոփվել է շուրջ 130 ընտրատեղամասերի արդյունքները, որի համաձայն Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող 12 քաղաքական ուժերին տրված ձայները բաշխվել է հետեւյալ հերթականությամբ՝
«Իմ քայլը» դաշինք՝ 75 126 ձայն կամ 81,52 %
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն 6 093 ձայն կամ 6,61 %
«Լույս» դաշինք 4 696 ձայն կամ 5,01 %
Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն 1574 ձայն կամ 1,67 %
«Երկիր ծիրանի» կուսակցություն 1340 ձայն կամ 1,42 %
«Երեւանցիներ» կուսակցությունների դաշինք 837 ձայն կամ 0,89 %
«Ժառանգություն» կուսակցություն 680 ձայն կամ 0,72 %
«Երեւանի հանրություն» կուսակցությունների դաշինք 655 ձայն կամ 0,69 %
Ռեֆորմիստների կուսակցություն 174 ձայն կամ 0,18 %
«Օրինաց երկիր» կուսակցություն 174 ձայն կամ 0,18 %
«Ժողովրդավարական ուղի» կուսակցություն 147 ձայն կամ կամ 0,16 %
«Հայք» կուսակցություն 143 ձայն կամ 0,15 %
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք ուներ 848 հազար 343 քաղաքացի, որից մասնակցել է ընդամենը 370 323-ը կամ շուրջ 43 տոկոսը: Ի դեպ, Երեւանի ավագանու ընտրությունների անցողիկ շեմը կուսակցությունների դեպքում 6% է, դաշինքների դեպքում՝ 8 %: Այս պահի դրությամբ անցողիկ շեմը հաղթահարել են ընդամենը երկու քաղաքական ուժ՝ «Իմ քայլը» դաշինքը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, սակայն ավագանին պետք է ձեւավորվի առնվազն 3 քաղաքական ուժից։ Եթե ընտրական շեմը հաղթահարում է 2 ուժ, ապա երրորդը կլինի այն կուսակցությունը կամ դաշինքը, որի օգտին առավելագույն կողմ քվեարկած ձայներ կլինեն: Այսինքն՝ արդյունքների նման դինամիկայի դեպքում հնարավոր է, որ այդ երրորդ ուժը լինի «Լույս» դաշինքը: