07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Իրավիճակը սահմանին մտահոգիչ է. այս ամենի արդյունքը լինելու են վիրավորները եւ զոհերը

«Սահմանին իրավիճակը  բավականին լարված է, վերջին օրերին մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի եւ հայկական պետությունների ողջ սահմանի երկայնքով կրակոցներ են լինում, ընդ որում, ադրբեջանական կողմը կրակում է ոչ միայն ռազմական դիրքերի եւ զինվորականների ուղղությամբ: Սրա հետ զուգահեռ մենք տեսնում ենք միմյանց ուղղված սպառնալիքների եւ հայտարարությունների ֆոնի բարձրացում եւ Երեւանից եւ Բաքվից, հետեւաբար, այս ամենի արդյունքը […]

Խոսիր այս ամենի մասին, երբ կսովորես. Արփինե Հովհաննիսյանի 4 կետերը ԱԳՆ-ին

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը դիմել է ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանին։ Հովհաննիսյանը գրել է․ «Խնդրանք իմ լավ բարեկամ, ՀՀ արտաքին գործերի նախարար հարգարժան պարոն Զոհրաբ Մնացականյանին. Հարգելի պարոն Մնացականյան, բարեկամաբար խնդրում եմ Ձեզ՝ Ձեր նորընծա որոշ փոխնախարարների մի քանի խորհուրդ տվեք. Երբ չգիտես, թե ինչ է խոսել և ինչ կարող է խոսել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը […]

Մշուշոտ է դառնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հեռանկարը

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իսկապես չեմ հեգնում, բայց, եթե վարչապետը, ՀՀ որևէ օրենքով լիազորված չլինելով հանձնարարականներ տալ ՀՀ Ոստիկանապետին և ՀՀ ԱԱԾ տնօրենին, բայց տալիս է՝ այն էլ՝ մարդկանց գետնին փռելու և պատերին խփելու վերաբերյալ, ապա ի՞նչ երաշխիք կա, որ ընտրությունների օրը նույն պաշտոնյաներին չի հանձնարարի ամեն գնով […]

ՀՀԿ-ն էլ չի փրկի

ՀՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ասում են, այսօրվա հավաքին վարչապետն իրեն Սասունցի Դավթի տեղն էր դրել։ Անասելի տհաճ է դիտել, թե ինչպես է այս պահին երկիրդ ղեկավարող անձը իրեն պահում ժամանակին ինչ-որ բանից նեղացած, բարդույթների կաղապարներում մնացած և անհավասարակշիռ մարդու պես։ Իր կողմից մոլորեցված մարդկանց […]

Պետական օրակարգերը շեղեցին քաղաքապետական քարոզարշավը. Արմեն Մարտիրոսյան

«Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը գնահատելով ավագանու ընտրությունների քարոզարշավը լրագրողների հետ հանդիպմանն ասաց՝  իր համար ողջունելի է, որ մրցակիցներից յուրաքանչյուրը ունի իր ձեռագիրը և իր ոճը: «Մենք պետք է հասկանանք, որ սա ընտրություն չէ գործող վարչապետի և նախկին նախագահի միջև, սա ընտրություն է Երևանի քաղաքապետի և ավագանու միջև, որին պետք է մասնակցի Երևանի քաղաքացին»,-շեշտեց […]

Սերժը կասեր՝ իյա, իրո՞ք․ Առավոտ

Ասում են՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ չենք հ ուզում, թե նպատակահարմար չէ, այսինքն՝ էիք ասել՝ նպատակա­հարմա՞ր էիք գտնում ինձ վարչապետ ընտրել, դրա համար ընտրեցի՞ք: Այ­սինքն՝ ուզում եք ասել՝ դո՞ւք եք որոշում: Դուք չե՜ք հասկացել՝ ինչ է կատարվում: Նպատակահարմար էս մարդիկ պիտի համարեն, ժողովո՛ւրդը պիտի համարի: Դուք, կներեք, ո՞վ եք, որ նպատակահար­մար համարեք ախր»,- երեկ Մալաթիա- Սեբաստիա […]

Այդ ժամանակ օրինա­չափորեն միանալու է Նիկոլ Փա­շինյանին փոխարինելու ժամացույցը․ Հրապարակ

Նիկոլ Փաշինյանի վճռականու­թյանը, հետեւողականությանը եւ խի­զախությանը դժվար է կասկածել, սա­կայն պետականություն կայացնելու, պատասխանատվությունն իրացնելու նրա եւ նրա թիմի անկարողությունը նվազեցնում է իշխանությունը վերց­նելու նրա իսկ հնարավորությունները: Փաշինյանն ընտրություններ չի կեղծե­լու, սակայն չկայացած պետությամբ հազիվ թե կարողանա հաղթել արդեն խորհրդարանի ապագա ընտրություն­ներում: Իսկ գործող Ազգային ժողովը հայոց պետականության իրական վտանգներից է։ Եվ ահա այդ ժամանակ օրինա­չափորեն […]

Աննա Հակոբյանին եւ Արփինե Հովհաննիսյանին հրավիրել են Սանկտ Պետերբուրգ․ Հրապարակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, երեկ մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու սեպտեմբերի 19-21- ը կայանալիք Կանանց եվրասիական ֆորումին, որտեղ նաեւ ելույթ է ունենալու: Ֆորումի նախաձեռնողը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն է, հրավերն էլ նա է ուղար­կել: Ֆորումի խորագիրն է. «Կանայք՝ հանուն գլո­բալ անվտանգության եւ կայուն զարգացման», ինչն առնչվում է Աննա Հակոբյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի