22 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Բույսերը նյարդային համակարգ ունեն․ գիտնականներ

Ամերիկացի և ճապոնացի գիտնականները պարզել են, որ բույսերը միմյանց կարող են SOS ազդանշաններ փոխանցել։ Science պարբերականում հրապարակված ուսումնասիրության արդյունքները խոսում են այն մասին, որ բույսերը յուրօրինակ նյարդային համակարգ ունեն։

Գիտնականները գիտափորձ են իրականացրել ծնկածաղիկ կոչվող բույսի ուսումնասիրությամբ։ Երբ դրա տերևները կտրել են, նկատել են, որ բույսը փոխում է կալցիումի մակարդակը՝ իր «ընկերներին» վտանգի մասին ազդանշան փոխանցելով։

Այս գործընթացին մասնակցում են նեյրոմեդիատորները՝ նյութեր, որոնց միջոցով այդ ազդակը փոխանցվում է մի նեյրոնից մյուսին։ Գիտնականները ծրագրում են վերահսկել բույսերի ազդանշանային համակարգը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ