25 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Դատավորների ընտրությունը ԲԴԽ-ի վրա շատ թանկ է նստել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սնանկության գործով դատավորների ընտրությունը Բարձրագույն դատական խորհրդի վրա շատ թանկ է նստել: Դատավորները, որոնք չեն ընտրվել Սնանկության գործով դատարանի կազմում, հերթով դիմում են դատարան՝ բողոքարկելով ԲԴԽ որոշումները: Ինչպես հայտնի է, ԲԴԽ-ին դատի էին տվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանը եւ Կարինե Պետրոսյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԲԴԽ-ի […]

Ոստիկանության վիճակը բարդ է. Իրատես

«Իրատես» թերթը գրում է. «Ակնհայտ է, որ իշխանափոխությունից հետո ոստիկանությունում իրավիճակը բավականին խնդրահարույց է: Սա ցայտուն երեւում է ճանապարհային ոստիկանության աշխատանքում: Մի կողմից` ցածր աշխատավարձի պատճառով համակարգից հեռանում են ՃՈ աշխատակիցները, մյուս կողմից էլ նոր ղեկավարության հետ կապված մեծ վերապահումներ կան: Մինչ երկրորդ հանգամանքին անդրադառնալը նշենք, որ Երեւանում ճանապարհային ոստիկանների թիվը բավականին պակասել է, այդ […]

«Սանիթեքը» առաջնորդվում են «թքած ունենալու» սկզբունքո՞վ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, ինչ կատարվում է մայրաքաղաքում արդեն երկու ամսից ավելի, դժվար է որակել քաղաքակիրթ բառապաշարով: Աղբի հսկայական կուտակումներ, գարշահոտություն, իսկ աղբահանության համար պատասխանատու կազմակերպությունը՝ «Սանիթեքը», ուղղակի անգործության է մատնված: Դեռ մեկ ամիս առաջ անդրադառնալով այս խնդրին՝ զրուցել էինք կառույցի պատասխանատուներից մեկի հետ, ով ասել էր, թե տեխնիկական խնդիր ունեն, այն է՝ մեքենաների […]

ՀՀԿ-ականները Փաշինյանի կառավարության կազմից դաշնակիցներ են գտել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության եւ խորհրդարանի միջեւ հակամարտությունը շարունակվում է: ՀՀԿ-ն, որ շարունակում է իր ձեռքում պահպանել օրենսդիր իշխանությունը` խորհրդարանում մնալով ամենաշատ թվով պատգամավորներ ունեցող խմբակցությունը, ոչ մի կերպ չի ցանկանում գնալ ԱԺ ինքնալուծարման եւ արտահերթ ընտրությունների: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, հիմա ՀՀԿ-ն այս հարցում դաշնակիցներ է որոնում խորհրդարանական մյուս ուժերի […]

Առաջիկայում համաներում կհայտարարվի. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը առաջիկայում կարող է դիմել խորհրդարան համաներում հայտարարելու առաջարկությամբ: Համաներումը կարող է նվիրված լինել Հայաստանի անկախության տոնին: Հայաստանում վերջին անգամ համաներում է հայտարարվել 2013թ., եւ չնայած ազատազրկման մեջ գտնվողների ու նրանց հարազատների բոլոր սպասումներին, որ նախագահ Սերժ Սարգսյանը համաներում կհայտարարեր նաեւ 2015թ. Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ, համաներում այդպես […]

ՀՀԿ-ն խորհրդարանը չի տա. Իրատես

«Իրատես» թերթը գրում է. «Մինչ իշխանությունը մտածում է ինչպես անել, որ վարչապետը հրաժարական չտա, իսկ խորհրդարանն էլ ինքնալուծարվի, ԱԺ մեծամասնությունը հանգիստ հետեւում է Նիկոլ Փաշինյանի սահմանադրական փոփոխության այդ տարբերակի միս ու արյուն ստանալուն: Նախկին իշխանություններին դա չի անհանգստացնում մի պարզ պատճառով: Ըստ մեր աղբյուրի, ՀՀԿ-ն ոչ մի դեպքում մտադիր չէ այդքան հեշտությամբ զիջելու իրեն մնացած […]

Աստված նորոգում է կոտրված սրտերը

Ինչ Ասեմ ձեզ: Ձեր սիրտը կոտրված է: Այս խոսքը հիշեք. «Աստված նորոգում է կոտրված սրտերը»: Դուք միայն զգացեք քնքշանքը Իմ Ձեռքերի, երբ ծածկում, կապում եմ ձեր վերքերը: Դուք երկուսդ էլ գտնվում եք մի շատ առանձնահատուկ վիճակում: Ես ձեզ մասնակից եմ դարձնում Իմ ծրագրերին ու գաղտնիքներին. ծանոթացնում եմ ձեզ Իմ մտադրություններին, երբ շատերը խարխափում են անորոշության […]

Կրկին հանրահավաք

«Իմ քայլը» դաշինքը սեպտեմբերի 16-ին հանդիպում-հանրահավաք կանցկացնի: «Հարգելի՛ Շենգավիթցիներ, սիրով տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 19:00-ին, Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի կունենա հանդիպում-հանրահավաք: Ներկա են լինելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Իմ քայլը» դաշինքի՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը»,- ասվում է իրազեկման մեջ

Դավիթ Տոնոյանը մեզ՝ մայրերիս, ոտնահարել է. Բանակում սպանվածների մայրերը հավասարություն են պահանջում վարչապետից

Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացրեցին բանակում զոհված զինվորների մայրերը։ «Զինվորի պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Գոհար Արմենակյանը  ցասում հայտնեց, որ բոլոր ժամանակների զոհերը մոռացության են մատնվել, և միայն խոսվում է ապրիլյան պատերազմի զոհերի մասին։ «Ինչո՞ւ են առանձնացնում զոհերին։ Հավասարության նշան ենք պահանջում բոլոր ժամանակների զոհերի միջև»,- ասաց նա։ Ըստ Գ.Արմենակյանի՝ չնայած վարչապետի հանձնարարությանը, պաշտպանության […]

Վիճահարույց դրույթը կհանվի. ԱԺ-ն միաձայն կողմ քվեարկեց ընտրակեղծարարությունը խստացնող նախագծին

66 կողմ , 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց ընտրակեղծարարության համար պատիժը խստացնող օրինագծերի փաթեթեը: Հանրապետականը հայտարարեց, որ կողմ է քվեարկում  քաղաքական որոշմամբ, պայմանով, որ առաջինից երկրորդ ընթերցման փուլում կհարթվեն նախագծում տեղ գտած իրավական խնդիրները: Վիճահարույց դրույթով, մասնավորապես, նախագիծը  քրեական պատիժ էր սահմանում նաեւ ընտրակաշառք առաջարկելու կամ այն վերցնելու խոստման համար:  Արդարադատության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի