Դուրս գալ ՀԱՊԿ-ից, հեռացնել ռուս սահմանապահներին. Սասնա Ծռեր
Պետք է վերանայվեն բոլոր այն միջազգային փաստաթղթերը, որոնք հայ-ռուսական հարաբերությունների հիմքն են կազմում: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը: Նա նշեց, որ պետք է չեղյալ համարել ԽՍՀՄ եւ ԱՊՀ պայմանագրերը, դուրս գալ Ռուսաստանի առանցքի շուրջ ստեղծված ձեւաչափերից՝ ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից: Նա ասաց, որ Հայաստանը չի կարող իրեն սահմանափակել վերպետական կառույցներով: […]





































