27 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Հերթական սկանդալային նորությունը

Հերթական սկանդալային նորությունը, որն ըստ ամենայնի ձեր ուշադրությունից կվրիպի: ՀՀ կառավարությունը վերջին երկու ամսում չի կատարել կուտակային հատկացումները: Կոպիտ ասած մարդկանց ապագայում տրվելիք թոշակի հատկացումը չի արել՝ կոպտորեն խախտելով օրենքը: Խոսքն էն պարտադիր կուտակային կենսաթոշակայինի հատկացումների մասին է: Էն որ ընդդիմադիր ժամանակ ինչ ասես արեցին, որ տապալվի, իսկ իշխանության գալուց պարզվեց, որ դա իրականում մի […]

Մենք ուղղակի իրավունք չունենք բաժանարար գծեր գծելու մեր եւ մեր միջեւ. ԱԺ նախագահ

Ներկայացնում ենք  ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ելույթը Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառման ժամանակ Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, Վեհափառ Տեր, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան դեսպաններ, Հայաստանի խորհրդարանի ներկայիս եւ տարբեր տարիների սիրելի պատգամավորներ, թանկագին հյուրեր եւ ներկաներ, այս տարի մենք տոնում ենք հայոց […]

Հունաստանում ծովափի մի մասը պատվել է սարդոստայնով

Հունաստանի Աիթոլիկո քաղաքում ծովափի մի մասը պատվել է խիտ սարդոստայնով՝ գրում է Newsit.gr-ը։ Առնվազն 300 մ երկարություն ունեցող սարդոստայնը ծածկել է ոչ միայն լողափը, այլև պալմաներն ու թփերը։ «Աիթոլիկոյում գոյացած երևույթը աննախադեպ չէ։ Դա տեղի է ունենում ոչ առաջին անգամ և կապված է ամառվա վերջում և աշնան սկզբում տետրագնատիդ սարդերի տարածման հետ։ Դրանք իրենց չափերով […]

Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը

Սեպտեմբերի 20-ին Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը հրապարակել է 2008թ-ի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ առաջին գործերով՝ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի եւ Գասպարին ընդդեմ Հայաստանի, պատմական վճիռները: Դրանցով ապացուցվել է, որ Հայաստանի արդարադատության համակարգը կայացրել է բազմաթիվ ակնհայտ անարդար վճիռներ՝ Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ցուցարարների նկատմամբ ուժի գործադրմամբ խաղաղ հավաքը ցրելու վերաբերյալ, որի ընթացքում բազմաթիվ ցուցարարների պատճառվել […]

Հարցաքննվել են Արթուր Վանեցյանը եւ Տարոն Մարգարյանը

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հարցաքննվել է հայտնի գաղտնալսման գործով: Այս մասին ԱԺ-ի 100-ամյակի միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց նա. «Ես չեմ կարող որեւէ բան ասել: Ես փաստաթուղթ եմ ստորագրել նախաքննական գաղտնիք չհրապարակելու մասին»: Արթուր Վանեցյանը տեղեկացրեց նաեւ, թե «Երևան» հիմնադրամին առնչվող քրգործի շրջանակներում Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է և ընդունել, […]

Սահմանախախտ թուրք տղայի հայրը գալիս է Հայաստան՝ որդուն տանելու. Ermenihaber.am

Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Ումութ Ալի Օզմենի հայրը՝ Մուստաֆա Օզմենը «Ermenihaber.am»-ի հետ զրույցում հայտնեց, որ որդին ազատ է արձակվելու, և նա պատրաստվում է սեպտեմբերի 24-ին գալ Հայաստան՝ տղային տանելու:  «Որդիս տուն է գալիս: Ինձ Հայաստանից փաստաբանը զանգահարեց և ասաց, որ  որդիս «արդարացվել է», կարող եմ գալ  և տանել: Երկուշաբթի Հայաստանում կլինեմ: Շնորհակալ եմ […]

Yerevan.Today կայքի գլխավոր խմբագրի հայտարարությունը

Հայտարարություն՝ ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի՝ սեպտեմբերի 19-ի արձագանքի   ՀՀ քննչական կոմիտեի՝ սեպտեմբերի 19-ին տարածած հայտարարությունը՝ նվիրված Yerevan.Today-ում խուզարկությունից հետո գլխավոր խմբագրի հայտարարություններին, նոր հարցեր է ի հայտ բերում՝ հիմնավորելով մեր դիրքորոշումները։ Այսպես. «Խմբագրությունում օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությունը որևէ առնչություն չի ունեցել և չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ»,– նշվում է հայտարարության մեջ։ Վերահաստատում […]

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

Լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝  կապված  «Yerevan.Today» լրատվական կայքի խմբագրությունում իրականացված խուզարկության հետ։ «Սեպտեմբերի 17-ին  «Yerevan.Today» լրատվական կայքի խմբագրությունում իրականացված խուզարկությունից հետո անցել է 3 օր, սակայն իրավապահ մարմինները դեռևս հիմնավորումներ չեն ներկայացրել հանրությանն այդ կոշտ գործողությունների անհրաժեշտության վերաբերյալ։ Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունել ՀՀ քննչական կոմիտեի՝ սեպտեմբերի 17-ի և 19-ի […]

Ինչ հետևանքների է բերում լիցքաթափված հեռախոսը

Սմարթֆոնների տերերը, ովքեր ժամանակին չեն լիցքավորում իրենց հեռախոսները, համարձակվում են վատթարացնել իրենց հարաբերությունները հարազատների հետ կամ փչացնել կարիերայի հետ կապված հեռանկարները,– ասվում է Kasperski Lab.-ի կատարած նոր հետազոտության մեջ։ Մարդիկ, ում հեռախոսը անհասանելի է, հաճախ են անհանգստանում իրենց հարազատների համար։ Մոտ 45%-ը անհանգստանում է, որ բաց կթողնեն զանգը և չեն կարողանա օգնել հարազատներին և ընկերներին […]

Սառը ջրում լողալը բուժում է ընկճախտը. գիտնականներ

Լոնդոնի Համալսարանական քոլեջի բժիշկ Քրիս վան Թուլեքենը Փորթսմութի համալսարանի երկու գիտնականների համահեղինակությամբ լուսաբանել է խորը ընկճախտով և անհանգստությամբ տառապող կնոջ դեպքը, ով լողալով սառը ջրում, միանգամից սկսել է լավ զգալ իրեն: Այդ մասին գրում է Medical Xpress-ը: Գիտնականները նկարագրել են 24-ամյա Սարայի մասին, ով 17 տարի շարունակ հակադեպրեսանտներ է ընդունել: Բժիշկների հսկողությամբ նա սկսել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված