23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մեր կառավարման ընթացքում որեւէ պաշտոնյա իրեն այդքան ազատություն չի տվել. Շարմազանովը՝ Բոլթոնի հայտարարությունների մասին

«Փաշինյանը շատ է սիրում խոսել ինքնիշխան քաղաքականությունից, շատ է սիրում հայտարարել, որ մենք վիզը ծուռ քաղաքականություն ենք իրականացրել, թույլ ենք եղել, բայց մեր կառավարման ընթացքում որեւէ պաշտոնյա՝ թե եվրոպացի, թե ամերակացի, թե ռուս, իրեն այնքան ազատություն չի տվել՝ հրապարակային գնահատականներ տալ առ այն, որ Հայաստանը պետք է իր պատմական կաղապարներից ազատվի, պետք է իր ինքնիշխանության համար  պայքարի, ազատվի ազդեցություններից: Բա որ հրապարակային այդքան է ասել, պատկերացնո՞ւմ եք, ոչ հրապարակային ինչեր է ասել »,- Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հայաստանում արված հայտարարություններին, ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ո՞րն է պատմական կաղապարը, պարոն վարչապետ՝ ավանդական քրիստոնեական արժեքնե՞րը, Հայոց եղեղեցի՞ն, Ցեղասպանության ճանաչո՞ւմը, թե՞ Արցախյան հարցը», -շարունակեց Շարմազանովը՝ հավելելով, որ չգիտես ինչու ոմանք այսօր գտնում են, որ Հայոց պատմությունը պարտությունների պատմություն է եւ Նոր Հայաստանն այն պետք է սրբագրի:

«Կարծում եմ, որ ժողովրդի համար կարեւոր է համաշխարհային հարթակում լայն հնարավորություններ ունենալ եւ կաշկանդված չլինել «պատմական կաղապարներով»,-«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել էր Բոլթոնը ։

Շարմազանովը հիշեցրեց ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությունից հետո հայտարարել էր, Միացյալ Նահանգները հարգում է ՀՀ ինքնիշխան որոշումը:

«Հիմա ի՞նչ պատահեց, հիմա ո՞րն էր արդյունավետ՝ Սերժ Սարգսյանի եւ Նալբանդյանի աշխատանքը, որոնք նախընտրում էին լայվեր չմտնել, չգոռալ, բայց պետությանը օգուտ տալ ու առանց  բարձրագոչ հայտարարությունների, միլիոնավոր դոլլարների անվճար զենք բերել Հայաստան, թե՞ հիմա, երբ հայտարարվում է, որ ամեն ինչ լավ է, բայց մի փամփուշտ դեռ Հայաստան չի բերվել»,-նշեց Շարմազանովը՝ հարցնելով,  արդյո՞ք ՌԴ-ն կշարունակի ներքին գործարանային գներով Հայաստանին զենք վաճառել, երբ Հայաստանը սկսի Միացյալ Նահանգներից զենք գնել:

Էդուարդ Շարմազանովը ընդգծեց՝ ՀՀԿ- ի եւ  Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքակաանությունը խստագույնս քննադատվել է Փաշինյանի կոմից, որը սակայն եկավ ու հայտարարեց այդ նույն քաղաքականությունը շարունակելու մասին, ինչը սակայն գնալով մսխվում է:

Շարմազանովը մարտահրավերներ է տեսել նաեւ ԼՂ հիմնախնդրի հետ կապված: Բոլտոնի հայտարարությունը, նրա խոսքով, փաստացի, ոչ այլ ինչ է, քան հայտնի «տարածքներ ՝ խաղաղության դիմաց» բանաձեւը, որը Հայաստանը բազմիցս մերժել է: «Մենք գտնում ենք, որ չի կարող լինել խաղաղություն ՝ տարածքների դիմաց: Այո, խնդիրը պետք է լուծվի փոխզիջումներով, բայց առաջին քայլը պետք է անի Ադրբեջանը: Հայաստանը ինչ քայլ պետք է անի, որ Բոլթոնն ասում է՝ ընտրություններից հետո առաջնահերթություն պետք է լինի, այդ ի՞նչ առաջին քայլ պետք է լինի Հայաստանի կողմից»,-նշեց Շարմազանովը՝ շեշտելով, որ առաջին քայլը պետք է Ադրբեջանն անի՝ դադարեցնելով սպառազինությունների մրցավազքն ու սպառնալիքները՝ ուղղված ՀՀ եւ ԱՀ դեմ, ինչպես նաեւ ճանաչի ԱՀ ինքնիշխանությունը:

Հիշեցնենք, Բոլթոնը Հայաստանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ եթե դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցությունը ստանա մանդատ, դա լավ հնարավորություն կլինի, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ավելի վճռական և որոշիչ քայլերի ձեռնամուխ լինեն: «Եթե պատրաստակամությունը լինի, մենք պետք է աշխատենք, որպեսզի Ադրբեջանի կողմից նույնպես նույն կերպ արձագանք լինի», -ասել էր նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ