14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քաղաքացին նռնակով փորձել է մտնել կառավարության շենք

Մի քաղաքացի քիչ առաջ նռնակով փորձ է արել մտնել կառավարության շենք: Այս մասին «Ազատության» թղթակցին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նա նշեց, որ միջին տարիքի տղամարդը, որի ձեռքի նռնակ է եղել, ամենայն հավանականությամբ սոցիալական խնդիրներ է ունեցել:

Ավինյանի խոսքով, քաղաքացուն արդեն տեղափոխել են ԱԱԾ: Նա նաեւ հավելեց, որ հնարավոր է, տղամարդը նաեւ որոշակի առողջական խնդիրներ է ունեցել:

ԱԱԾ-ից եւ ոստիկանությունից այս առնչությամբ որեւէ բան չեն հաղորդում: Այս պահին կառավարության շենքի դիմաց ոստիկաններ են կանգնած:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ