07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Դեկտեմբերի 1-ից վարձով բնակարան հանձնողները կտուգանվեն 500 հազարից 1 միլիոն դրամով/Տեսանյութ/

Դեկտեմբերի 1-ից վարձակալության տրված տան համար ֆիզիկական անձինք կվճարեն եկամտահարկ: Օրենքի պահանջը չպահպանելու դեպքում սահմանվել է տուգանք կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով։ Մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնվելու դեպքում տուգանքը կկրկնապատկվի։

Արդարադատության նախկին նախարարի կարծիքը ավտոկայանատեղերի վճարի թանկացման վերաբերյալ

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի կարծիքով՝ ավտոկայանատեղերի վճարի թանկացումը հակասահմանադրական ու հակաօրինական է: Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրում է․ « Հերթական առերևույթ հակասահմանադրական և հակաօրինական ակտը՝ այս անգամ ավտոկայանատեղերի համար վճարներ սահմանելու փորձի տեսքով։ Հասկանալի է, որ բյուջետային լրջագույն խդիրներ կան, սակայն կան նաև առավել արդյունավետ լուծումներ, որոնց բազմիցս եմ անդրադարձել։ Իսկ […]

Տարադրամի փոխարժեք

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները նոյեմբերի 30-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 402.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 405.00 դրամ (+1.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 440.00 դրամ (+0.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 446.50 դրամ (-1.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.52 դրամ (+0.02 […]

Ադրբեջանի հնարավոր հարձակման ուղղությունների ընտրությունը կախված է նրանից՝ ինչ խնդիր է ուզում լուծել

Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում և Հայաստանից դուրս տարածում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Այս պայմաններում ինչ խնդիր է դրված ՀՀ զինված ուժերի առջև, արդյոք Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակման ուղղությունները նախանշված են, հաշվի առնված, ինչը, ըստ էության, ենթադրում է համապատասխան գործողություններ: Անվտանգությանը և բանակին առնչվող մի շարք հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան […]

Մարազմ

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մարազմ է,երբ Սերժ եւ ՀՀԿ մերժողներն այսօր մեզ մեղադրում են Նիկոլին բերելու մեջ։ Վերջին ամսվա ընթացքում ակտիվացել է «Նիկոլը Սերժի նախագիծն է» ուղղորդված զառանցանքը։ Այս անհեթեթ թեզի տարածողների ճնշող մեծամասնությունը 2018-ի ապրիլին դուրս էր եկել փողոց ու «Սերժ էր մերժում»։ Սրանք ուրախությունից ցնծում էին 2018-ի […]

Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել առաջարկությունների փաթեթը

Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետնախարար Լորանս Բունի հետ: ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության օրակարգին և առանցքային ոլորտներում գործնական համագործակցությանն առնչվող հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի, առկա մարտահրավերների շուրջ: Անդրադարձ […]

Էներգետիկ ըմպելիքների օգտագործումը մահացու հետևանքներ կարող է ունենալ

Էներգետիկ ըմպելիքներով օրգանիզմը խթանելը մահացու է։ Այս մասին խոսել է Մոսկվայի պետական համալսարանի գիտակրթական կենտրոնի էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան: Բժշկի խոսքով՝ էներգետիկ ըմպելիքները ստիպում են մարդու օրգանիզմին աշխատել առավելագույն հզորությամբ։ Մասնագետը բացատրել է, որ հոգնածությունը ոչ այլ ինչ է, քան պաշտպանական ռեակցիա, որն օգնում է պաշտպանել օրգանիզմը գերծանրաբեռնվածության հետևանքներից։ Էներգետիկ ըմպելիքների օգտագործումը թուլացնում է այս պաշտպանիչ […]

Եղանակը անսպասելիորեն տաքանում է

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` մի քանի օր տեղումներ չեն սպասվում։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-4-ին աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով, Արարատյան դաշտում և Երևանում` 5-6 աստիճանով: Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի չնախատեսված բարձր աստիճան՝ 10-12, երեկոյան` 0-2 աստիճան տաքություն։

Փաշինյանը նոր լծակների է ձգտում

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 30-ի նիստում հավանություն տվեց «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որով սահմանվում է, որ ԱԱԾ տնօրենին եւ տեղակալներին կնշանակի և կազատի վարչապետը, այլ ոչ թե նախագահը։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Ներկայումս գործող կարգավորումների պայմաններում ստացվում է, որ ԱԱԾ տնօրենի և տնօրենի տեղակալների պաշտոնները զինվորական ծառայության պաշտոններ են: Ծառայության […]

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներին կպատրաստվեն Ուկրաինայում

AnalitikaUA-ի հաղորդմամբ՝ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանի տոնակատարությանը նվիրված մի շարք միջոցառումներին նվիրված քննարկում է տեղի է ունեցել Կիևում Ուկրաինայի հայերի միության շտաբի նախագահ Դավիթ Մկրտչյանի և Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների ազգային միության ներկայացուցիչներ Լարիսա Կադոչնիկովայի, Ռոման Բալայանի, Դմիտրի Տոմաշպոլսկու և Սերգեյ Բորդենյուկի միջև: Հանդիպման մասնակիցները մտքեր են արտահայտել Փարաջանովի ստեղծագործության հետահայաց ցուցադրությունների, կինոցուցադրությունների և այլ մշակութային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի