19 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Պետական պարտքն անշեղորեն գրանցում է երկնիշ աճեր

Պետական պարտքն անշեղորեն գրանցում է երկնիշ աճեր: Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «2023 թվականի հոկտեմբերի դրությամբ ՀՀ պետական պարտքը դարձավ 11 միլիարդ 116 միլիոն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 10,5 տոկոսով։ Տնտեսական 12,6 տոկոս բարձր […]

Ինչ է ասել Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի մասին․ հատված ցուցմունքից. Հրապարակ

«Մենք գրել էինք, որ ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի եւ 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության առնչությամբ ԱՀ դատախազությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում հարցաքննվել է, եւ հրապարակել էինք նրա ցուցմունքից մի դրվագ, որտեղ Բաբայանն ասում է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները 2 անգամ դիմել են Փաշինյանին՝ պատերազմն ամեն գնով […]

Ինչու է ՔՊ-ն ագրեսիվ. Ժողովուրդ

Այսօր ԱԺ-ն վերջապես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ կընտրի կամ կտապալի ընտրությունը: Թեկնածուները երկուսն են՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը եւ հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանը: Երկուսն էլ ինքնաառաջադրվել են: Երեկ ԱԺ-ում Հայկուհի Հարությունյանի թեկնածության քննարկումը իշխող մեծամասնությունն իսկական… մարտաֆիլմի էր վերածել, ամբողջ թիմով հարձակում էին գործել Հայկուհի Հարությունյանի վրա, մեկը մյուսին հերթ չտալով՝ […]

Ցրեք վախը: Դեկտեմբերի 7-ի եղանակային կանխատեսումները. Սուրենյան

ՇՄՆ հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Սպիտակի ավերիչ երկրաշարժի 35-րդ տարելիցի կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «1988 թվականի դեկտեմբերի 7-ին շատ տաք է եղել, Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +13…+15, Գյումրիում մոտ +8…+10 աստիճանի: Այս հանգամանքով է պայմանավորված այն մտավախությունը, որ երբ ձմռանը օդի ջերմաստիճանը կտրուկ […]

Ընդամենը 30 վայրկյանի ընթացքում «բնական աղետը» դարձավ 25 հազար մարդու մահվան պատճառ. դեկտեմբերի 7 /Տեսանյութ/

35 տարի առաջ՝ 1988թ. դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41-ին, պաշտոնական տվյալներով, ընդամենը 30 վայրկյանի ընթացքում «բնական աղետը» դարձավ 25 հազար մարդու մահվան պատճառ, 100 հազարը ստացան մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, 500 հազար ընտանիք մնաց անօթևան: Այսօր 1988թ-ի. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես […]

Իշխանազավթման «օպերացիա». Փաստ

Այն, ինչ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Ալավերդու քաղաքապետարանում ու մատույցներում, ավելին էր, քան պարզապես խայտառակությունը: Դա «ժողովրդավարության բաստիոն» հորջորջվողի յուրօրինակ մահախոսականն էր և փաշինյանական իշխանավարման բռնատիրական էության ծայրահեղ դրսևորումը միաժամանակ: Մեծ հաշվով, ի՞նչ էր տեղի ունեցել: Իսկ տեղի էր ունեցել այն, որ 2022-ի սեպտեմբերին ՏԻՄ ընտրության արդյունքում Ալավերդիում համայնքապետ էր դարձել ոչ իշխանական ներկայացուցիչը, կոնկրետ՝ […]

Իշխանությունը կազատվի Գորիսի քաղաքապետից. Ժողովուրդ

Իշխանությունները որոշել են ձերբազատվել ընդդիմադիր բոլոր համայնքապետերից: Ինչպես հայտնի է, ընդամենը օրեր առաջ ՔՊ-ն Ալավերդիում ուժով իշխանություն վերցրեց եւ պաշտոնանկ արեց համայնքապետին, որը ներկայացնում էր «Ապրելու երկիր» կուսակցությունը: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ հաջորդը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն է. թեեւ նա վերջերս ակնհայտորեն փոխել է իր վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ, բայց, ամեն դեպքում, Առուշանյանին […]

Սպասվում են տեղումներ և մառախուղ:

Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ և մառախուղ: Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր, դեկտեմբերի 9-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 9-ի և 10-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Դեկտեմբերի 8-ին, 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 10-11-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-18մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի