25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արդեն երկու շաբաթ է՝ ԱԱԾ-ն ստուգում է. Փաստինֆո

Ն․Փ․-ի իրավապահ մարմիններն արդեն ավելի քան երկու շաբաթ է՝ ստուգում են, ստուգում և որևէ կերպ չեն կարողանում հասկանալ՝ ինչպես վարվել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի հիման վրա ներկայացված հանցագործության մասին հաղորդման հետ։

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով 24 ժամվա ընթացքում կա՛մ քրեական վարույթ նախաձեռնել և պատասխանատվության կանչել Բագրատ Սրբազանին, կա՛մ սուտ մատնության համար պատասխանատվության կանչել իշխանական «Սիվիկ նյուզ» լրատվականի լրագրողին։ Վերջինս փաստազուրկ մեղադրանքներ ու զրպարտանքներ է հնչեցրել սրբազանի հասցեին՝ մեղադրելով նրան իբրև թե «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու, «Կրեմլից» միլիոնավոր դոլարներ ստանալու, հայ-ադրբեջանական պատերազմ հրահրելու» մեջ։

««Լրագրողական արհեստավարժ, առարկայական և անաչառ բովանդակությունից, մասնագիտական էթիկայից և բարեվարքությունից զուրկ, ավելի շուտ՝ բլոգերային մենախոսության տպավորություն գործող նշյալ տեսանյութում հնչում են պնդումներ, թե իբր նա ունի «ապացույցներ», ըստ որոնց՝ Հայ եկեղեցու Սրբազանը «միլիոնավոր դոլարներ է ստացել»։

Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ առանձնապես ծանր հանցագործության մասին հաղորդում։ Իսկ համաձայն ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ԶԼՄ-ով կատարված հրապարակումը քրեական գործ հարուցելու առիթ է։

Այսպիսով, իրավապահ մարմիններից պահանջում ենք՝ նշված անձի հաղորդման հիման վրա, 24 ժամվա ընթացքում կամ քրեական պատասխանատվության կանչել Բագրատ Սրբազանին, կամ՝ սուտ մատնության համար ՀՀ Քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածով քրեական պատասխանատվության կանչել «լրագրող» ներկայացող նշված անձին և նրա տեսանյութը հրապարակած՝ «Յութուբ» մուլտիմեդիա էլեկտրոնային հարթակի «Civic News» ալիքին»,- նշել էր շարժումը։

Հաղորդումը ներկայացնելուց մեկ-երկու օր անց հայտնի դարձավ, որ դատախազությունը ներկայացված հաղորդումն ուղարկել է ԱԱԾ, որտեղ ստուգողական գործողություններ են իրականացվում։

«Փաստինֆո»-ն կապ հաստատեց դատախազության հետ՝ պարզելու, թե, ի վերջո, ինչ ճակատագիր ունեցավ հաղորդումը՝ արդյո՞ք քրեական վարույթ նախաձեռնվել է, թե ոչ։ Օրինակ՝ ԱԱԾ-ն հաստատված համարում է, որ Սրբազանը ԿԳԲ-ի գործակալ է կամ միլիոնավոր դոլարներ է ստացել։ Սակայն ԱԱԾ-ն պարզվում է ոչինչ գտել, քանզի դատախազությունից վերահաստատեցին, որ հաղորդումն ուղարկվել է ստուգման։ Ասել է թե՝ ԱԱԾ-ն անզոր է իշխանական լրատվամիջոցի համեմատությամբ ու այս երկու շաբաթվա ընթացքում այդպես էլ չի կարողացել հասկանա ինչ անել։ Առավել քան համոզված ենք, որ գեթ 0,000001 տոկոս առիթ ունենալու դեպքում հիմա արդեն վարույթ նախաձեռնել էին Բագրատ Սրբազանի դեմ, իսկ քանի որ դեռ ստուգում են՝ նշանակում է փաստեր չկան ու պետք է վարույթ հարուցեն Սրբազանին առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելու համար, բայց դա կարող է անել ՀՀ օրենսդրությամբ առաջնորդվող իրավապահ համակարգը, մինչդեռ մենք գործ ունենք Նիկոլ Փաշինյանի իրավապահ համակարգի հետ։

Ի դեպ, հատկանշական է, որ Տավուշի թեմը, ներկայացնելով հաղորդումը, պահանջել էր կա՛մ պատասխանատվության կանչել Սրբազանին, կա՛մ լրագրողին՝ սուտ մատնության փաստի առթիվ, մինչդեռ, Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանության, ՀՀ տարածքային ամբողջականության և սահմանադրական կարգի դեմ ուղղված գործողությունների առնչությամբ որևէ տեսակի քննություն չի կատարվում, իսկ Փաշինյանն ինքը նման հարց օրակարգ չի էլ բերում։ Ստացվում է՝ Փաշինյանի դեպքում իշխանությունները հենց իրենք են ընդունում իրենց գործողությունների անօրինական լինելու հանգամանքը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ