Իմ տղան նայում է մատուցողին, ասում է՝ պապ, սա ոնցոր աղջիկ լինի, մատուցողների մեծ մասն այդպիսին է /տեսանյութ/
https://www.youtube.com/watch?v=uBEHmEBLkzQ https://www.youtube.com/watch?v=STnkUhfodtU
https://www.youtube.com/watch?v=uBEHmEBLkzQ https://www.youtube.com/watch?v=STnkUhfodtU
«Ժառանգություն» կուսակցության վարչությունը՝ համապարփակ քննարկումից հետո, որոշել է չմասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը։ «Ժառանգությունն» էական է համարում, որ ընտրական առաջիկա գործընթացը՝ իր բովանդակությամբ եւ ընթացակարգով, լինի ամբողջովին լեգիտիմ։ Այս կապակցությամբ հույս ենք տածել եւ ակնկալել, որ ժամանակավոր կառավարությունն ու իր ղեկավարը թավշյա հեղափոխության առանց բացառության բոլոր հանձնառություններն ի կատար կածեր։ […]
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը՝ ԱԺ-ում. «Մեր երկիրը թևակոխում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների փուլ և ակնհայտ է, որ սա ափալ-թափալ, հապճեպ ընտրություններ են, որոնք չեն փաստում քաղաքական համակարգի առողջացման և հավասար հնարավորությունների մասին: Կան գործիչներ, որոնք քննադատում են հանրապետականին ընտրությունները չբոյկոտելու և Փաշինյանի ապագա իշխանությունը լեգիտիմացնելու համար: Մեկ անգամ չէ, որ նշել ենք, որ, այսօր […]
«Բոլոր ընտրատարածքներում «Լուսավոր Հայաստանն» ունենալու է ռեյտինգային ընտրակարգով մասնակցող թեկնածուներ, նաև լինելու ենք համամասնական ընտրարշավով»,- այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Նա նկատեց՝ շատ կարևոր է, որ գալիք խորհրդարանական ընտրությունները լինեն իրապես արդար, թափանցիկ, հավասար մրցակցային պայմաններում. «Նախկին արատավոր բարքերն ու երևույթները բոլորով միասնաբար կարողանանք մերժել, իրապես ունենալ այնպիսի իրավիճակ, […]
Գագիկ Ծառուկյանը առավոտյան օլիգարխ էր՝ երեկոյան դարձավ խոշոր սեփականատեր: Մարդիկ հպարտ քաղաքացիներ էին, դարձան՝ աղքատության նպաստ երազող ծույլեր: Նույն հավանականությամբ էլ մի օր սևերը կսպիտակեն, սպիտակները կսևանան, մերժվածները ցանկալի կդառնան, լֆիկները՝ հեղափոխականներ: Այսպես շարունակվելու դեպքում համապատասխան բուժհաստատության վեցերորդ պալատը մեզ է սպասելու՝ էժան բանանով և թատրոնի անվճար տոմսերով: Նարե Գրիգորյան
«Ռեյտինգային ընտրացուցակները, այդուհանդերձ, որոշակիորեն ապաքաղաքականացնելու են ընտրությունները։ Ինչքան էլ ասենք, խոսենք և վստահ լինենք, որ չի լինելու վարչական ռեսուրսի կիրառում, ընտրակաշառք, միևնույն է, անպայմանորեն աշխատելու է տեղի թաղային հարաբերությունների սինդրոմը»,- այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Զոհրաբյանն ասաց, որ ԱԺ ամբիոնից ուզում է թարմացնել բոլոր այն գործիչների հիշողությունը, որոնք կփորձեն […]
Մեր հայրենիքն այսօր կանգնած է բազմաթիվ լուրջ մարտահրավերների առջև, դրանք գիտակցելով` Հանրապետականը չի կարող գնալ բոյկոտի և կրավորական կեցվածք ընդունել: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով մեղադրանքներին, թե ՀՀԿ-ն պետք է չմասնակցեր ԱԺ արտահերթ ընտրություններին՝ չլեգիտիմացնելով Փաշինյանի իշխանությունը, հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովն ասաց՝ այդպես ազնիվ չի լինի որևէ մեկի հանդեպ. «Մենք չենք […]
ՀՀ երկրորդ նախագահ Ռուբերտ Քոչարյանն ընդդեմ քաղաքացի Սիլվա Համաբարձումյանի հայց է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Հայցադիմումը ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի կողմից՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով: Ընդդեմ Սիլվա Համբարձումյանի հայցադիմում ներկայացնելու հիմք է հանդիսացել այն, որ Սիլվա Համբարձումյանը նոյեմբերի 2-ին […]
Նոյեմբերի 13-ին, Ազգային ժողովում ՀՀԿ պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը արձագանքելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթում ՀՀ 2019 թ-ի բյուջեի նախագծին տրված գնահատականին` հիշեցրեց, որ 2017թ-ին Հայաստանում տնտեսական աճը եղել է 7.5 %,որն ամենաբարձրն է տարածաշրջանում և ԵԱՏՄ-ում: «2018-ին նախատեսվում է 6.5%, իսկ 2019թ-ի բյուջեով` 4.9%: Ակնհայտ է, որ մենք ունենք ռեգրես»,- ասաց […]
























