18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ապրեք պարոն Փաշինյան, որ լիովին անվճար զբաղվում եք ՀՀԿ-ի բրենդով. Աշոտյանը՝ Փաշինյանին

«Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է Նիկոլ Փաշինյանին։

«Հենց նոր ինձ ասեցին, որ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իմ համեստ անձին ու իմ խոսքերին։

Նախ և առաջ թույլ տվեք ևս մեկ անգամ փաստել, որ Հանրապետականը միակ ընդդիմադիր ուժն է, ինչը ապացուցում է նաև Նիկոլ Փաշինյանը՝ իր բոլոր քարոզարշավային ելույթները կառուցելով մեզ քննադատելու շնորհիվ։

Ապրեք պարոն Փաշինյան, որ լիովին անվճար զբաղվում եք ՀՀԿ-ի բռենդով՝ սև սպիտակ գույներով ու մեր թեկնածուների մասին հանրությանը հիշացնելով, բայց խորհուրդ եմ տալիս Ձեզ մեկ պահ հիշել նաև, որ Դուք ՔՊԿ կուսակցություն եք ներկայացնում ու հիմա իրականացնում եք «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավը, մի քիչ էլ ձեզնից պատմեք ու ձեր ծրագրերից։ 

Եկեք ժամանակից շուտ քաղաքական դիակներ մի փնտրեք ու հիշեք, որ քաղաքական դիակներով շրջապատված չլինեիք, հիմա Ձեր հետ բեմում կանգնած չէր լինի միայն պարոն Պապիկյանը, ավելի լավ է 11 տարի հետո ինչ-ինչ հանգամանքներում «քաղաքական դիակ դառնալ» քան 8 ամսում հասկանալ, որ քաղաքական դիակներով ես շրջապատված։

Բարի ճանապարհ Ձեզ, զգուշ կլինեք՝ Սևից ու սպիտակից հեռու», – գրել է Արմեն Աշոտյանը։

Հիշեցնենք, այսօր լրագրողների հետ հանդիպմանը Աշոտյանն ասել էր, թե Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին դեկտեմբերի 9-ի գիշերը սպասվում է մեծ անակնկալ:

Փաշինյանն էլ իր հերթին արձագանքել էր Աշոտյանին՝ նշելով. «Ես գիտեմ՝ ինչ անակնկալ է սպասվում, դեկտեմբերի 9-ին պարզվելու է, որ նույնիսկ իրենց տնեցիք իրենց օգտին չեն քվեարկել, այ դա է պարզվելու դեկտեմբերի 9-ին»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ