04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Աշխատանքի ընթացքում ամեն 20 րոպեն մեկ հարկավոր է մի փոքր քայլել

Չնայած անհավանական է թվում, որ գրասենյակում հնարավոր կլինի ծանր աշխատանքային օրվա ընթացքում հեռանալ գրասեղանից, բայց գիտնականները պնդում են, որ հարկավոր է դա անել ամեն 20 րոպեն մեկ։ Ըստ Daily mail-ի՝ ավստրալիացի գիտնականները պարզել են, որ աշխատանքի ընթացքում հաճախակի քայլելն օգնում է, որ ուտելուց հետո օրգանիզմում նվազի ինսուլինի մակարդակը:

Diabetes Care ամսագրում տպագրված հետազոտության արդյունքները ցույց չեն տալիս, թե արդյո՞ք սա կարող է երկարատև լավ ազդեցություն ունենալ առողջության վրա, համենայնդեպս հայտնի է, որ ինսուլինի բարձր մակարդակը կապված է սրտային հիվանդությունների և շաքարախտի հետ:

Մելբուռնի հետազոտական ինստիտուտի գիտնական Դևիդ Դունսթանը, ով իրականցրել է այս հետազոտությունը, նախկինում ասել էր, որ այն մարդիկ, ովքեր ավելի քան 4 ժամ անդադար հեռուստացույց են դիտում, շուտ մահանալու առավել մեծ հավանականություն ունեն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ