12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Կես տարվա ընթացքում չի հայտնաբերվել գեթ մեկ գործարար, որը հետ կպահանջեր իր բիզնեսի 50 տոկոսը. Առավոտ

Վերջերս հաճախ եմ նկատում, որ սեփական, ինքնուրույն կարծիք ունեցող մարդիկ չեն ցան­կանում իրենց տեսակետը հրապարակավ ար­տահայտել: «Վախենում եմ, որ ամբոխը վրա կտա»,- արդարանում են նրանք: «Ամբոխը» տվ­յալ դեպքում համսսցանցային տարածքում է եւ միահամուռ կերպով հաձակվում է, պիտակա­վորում է այն մարդուն, որը թեկուզ կես միլի­մետր շեղվում է «ուղղափառ-հեղափոխական» դոգմաներից: Բայց ես լռելու այդ հիմնավորու­մը չեմ ընդունում: […]

Կոռուպցիան կշարունակվի, քանի դեռ մտածողությունը նույնն է. Առավոտ

«Հետքը» օրեր առաջ հոդ­ված հրապարակեց, որով հայտնի դարձավ, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ն 35 հազար ԱՍՆ դոլար գրանտ է ստացել չրի արտադրությունը զարգացնելու համար՝ Գյուղատն­տեսության զարգացման հիմնադ­րամից: «Հետքը» գրավոր հարցում էր ու­ղարկել հիմնադրամ, որն էլ տրա­մադրել էր «Իրիգեյթ» ՍՊԸ-ի հայտադիմումը, կնքված համաձայնա­գիրը: Տեղեկացանք, որ Տիգրան Ավինյանը 2010-2011թթ. հիմնադրել է «իրիգեյթ» ՍՊԸ-ն, որը զբաղվում […]

Բանավեճ՝ ուղիղ եթերում, որի հիմքը պետք է դրվի այս ընտրություններում. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բարձրացրել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի միջև բանավեճի անհրաժեշտության մասին։ «Կարծում եմ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում պետք է հիմք դրվի մի կարևոր ավանդույթի, որը հետագայում պետք է ամրագրվի նաև օրենսդրությամբ։ Բանավեճ ուղիղ եթերում՝ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը։

Ձեր մուննաթը ձեզ պահեք. երբ կառավարությունն իր պարտավորությունները կանի, թող էդ ժամանակ էլ հոխորտա. Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ուսուցիչների աշխատավարձերին՝ նշելով, որ վարչապետը շատ արագ պետք է փոխի իրեն տվյալներ տրամադրողներին: «Նիկոլ Փաշինյանը շատ արագ պետք է փոխի իրեն տվյալներ տրամադրողներին: Ավելին, վերախմբագրի իր մոտեցումները տնտեսական հարցերում:  Չաշխատողներին մի կողմ թողնենք ու գանք աշխատողներին: Դպրոցից բացի, հինգ տարբեր ծրագրերում եմ աշխատում: […]

Հայաստանը պետք է զիջի մի պայմանով. Հրապարակ

ՀԱՊԿ նիստը բավականին բուռն է ընթացել։ Նիստի մասնակիցները որոշում են ունեցել, որ ԶԼՄ-ներին մանրամասներ չեն փոխանցելու, ասելու են միայն, որ գլխավոր քարտուղարի հարցը տեղափոխվել է դեկտեմբերի 6-ի ԵԱՏՄ գագաթնաժողովի օրակարգ, սակայն պայմանավորվածությունը խախտել է Ղազախստանի նախագահ Նազարբաեւը, որը՝ որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, ասել է, որ իրենք կողմ են Բելառուսի թեկնածուին, իսկ բուն քննարկման ժամանակ էլ տեսակետ […]

Մի՛ արեք դա, պարզապես մի՛ արեք. Վիգեն Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Որքան դժվար է իշխանություն լինելուց հետո ընդդիմություն դառնալը, այդքան հեշտ է երևում հակառակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: «Էս մեր ժողովուրդը, ոնց որ լրիվ հակահեղափոխական լինի: Վարչապետից է՛լ աշխատատեղ է պահանջում, է՛լ թոշակ, է՛լ ճանապարհ…. կարծես վարչապետն ուրիշ բան ու գործ չունի… Որքան դժվար է իշխանություն լինելուց […]

Սիրուն չի՝ Նիկոլ Փաշինյանը կրկնում է Սերժ Սարգսյանին. 168 Ժամ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փսւշինյանն Աստանայում հանդիպում է ու­նեցել Ղազախստանի հայ համայնքի ներկայա­ցուցիչների հետ: Վարչապետի պաշտոնական կայքում այդ մասին հաղորդագրություն տա­րածվեց, և Փաշինյանի ելույթից մի հատված տեղադրվեց: Սակայն շատ ավելի հետաքրքիր էր այդ հանդիպման հարցուպատասխանի մասը, որը ցուցադրեց «Ազատություն» ռադիոկա­յանը: Ըստ երևույթին՝ պատասխանելով մաս­նակիցներից մեկի հարցին (տեսանյութում այդ մասը չկար) Նիկոլ Փաշինյանը բավականին ուշագրավ բաներ ասաց: […]

Մշտական բնակչության նվազում եւ գնողունակության անկում. Ժողովուրդ

Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակներից հացի արտադրության ծավալները դարձյալ նվազել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա երրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հացի արտադրության ծավալները 2.4 տոկոսով նվազել են: Նշենք, որ այս տարվա հունվար-սեպտեմբերին արտադրվել է 199 հազար 500 տոննա հաց` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 204 հազար 400 տոննայի դիմաց: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս առիթ […]

Գեներալը կխնդրի Նիկոլ Փաշինյանին. Հրապարակ

ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը, որը փակել էր իր տան դռները, հեռացել, արդեն 3 օր է՝ Հայաստանում է։ Ինչո՞ւ է եկել։ «Բուժման ու անալիզների որոշակի կուրս պետք է այստեղ անցնի ու կրկին վերադառնա Մոսկվա»,- ասացին մեզ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սարոյանը հանդիպելու է նաեւ Նիկոլ Փաշինյանին։ Ի՞նչ հարցով։ «Որքանով տեղյակ եմ, Սարոյանը, որից Մանվել Գրիգորյանն ահավոր նեղացած-նեղսրտած է, ցանկանում է Փաշինյանի […]

Թույլ մի տվեք, որ դժվարությունները հաղթեն ձեզ

Իմացեք, որ կյանքի դժվարություններն ու նեղությունները ձեր առաջընթացը կասեցնելու համար չեն. այլ ընդհակառակը, նրանք արագացնում են առաջընթացը: դուք պետք է Նոր Ուժեր ու Նոր Զգացողություններ գործի կանչեք: Ինչ որ տրված է հաղթահարելու համար, արիաբար կատարեք, ինչպես անում են մրցասպարեզում: Ո՛չ մի բան չպետք է վախեցնի ձեզ. թույլ մի՛ տվեք, որ դժվարությունները հաղթեն ձեզ, դո՛ւք հաղթեք նրանց: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի