26 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Արցախի խնդրի շուրջ օղակը սեղմվում է

Հրամանագրերը չուշացան: Արցախի նախագահ Բակո Սահակյանն օրվա առաջին կեսին ստորագրեց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից Լեւոն Մնացականյանի ազատման հրամանագիրը: Նրա փոխարեն պաշտոնին նշանակվեց գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը , որին  պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնում փոխարինեց գնդապետ Ջալալ Հարությունյանը, իսկ գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը նշանակվեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն։  Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության այս […]

Այսօր համակարգված պատերազմ է գնում ավանդական հայ ընտանիքի և հոգևոր-ազգային արժեհամակարգի դեմ /տեսանյութ/

Այսօր համակարգված պատերազմ է գնում ավանդական հայ ընտանիքի և հոգևոր-ազգային արժեհամակարգի դեմ, ու այդ պատերազմը երկու ոլորտներում է՝ իրավական ու քարոզչական: Այս մասին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության անդամ Հայկ Նահապետյանը: Ըստ նրա՝ այս իրողությունը կար նաև նախկին իշխանությունների օրոք, և այն ժամանակ ևս ընդունվել են […]

Տղամարդիկ ավելի արագ են նվազեցնում քաշը, եթե մարզվում են առանց կանանց

Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ տղամարդիկ, ովքեր մարզվում են կանանց բացակայության պայմաններում, երկու անգամ ավելի շատ քաշ են կորցնում, քան երբ մարզվում են կանանց հետ: Daily Mail-ը գրում է, որ երբ միջավայրում միայն տղամարդիկ են, նրանք այլևս չեն զգում հաջողակ մարդու տպավորություն թողնելու և անհարմար վիճակների մեջ չընկնելու սթրեսը և առավել շատ են մարզվում: […]

Արժե, որ Արմեն Գեւորգյանին դատապարտողները նաև սա իմանան

Արմեն Գևորգյանը 2008-14 թթ. տարածքային կառավարման նախարարն էր, 6 տարի: Մինչև նրա նախարար նշանակվելը տարածքային կառավարման նախարարությունն անպորտֆել նախարարություն էր, համայնքները քայքայված, առանց բյուջեի, պարտքերի տակ կքած, դրամական հաշիվները կալանքի տակ… Նրա ղեկավարման 6 տարիներին հսկայական բարեփոխումներ իրականացվեցին այս ոլորտում, այն բոլոր դրականը, ինչ կա այսօր տարածքային և տեղական կառավարման համակարգում: Նախարարի պաշտոնից նա ազատվեց […]

«Батька»՝ հայկական մոտիվներով: Դուբլ առաջին

Դեկտեմբերի 13-ին կայացավ հետընտրական Հայաստանի կառավարության առաջին նիստը, որը երկշաբաթյա դադարից հետո վարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Վերջինս թեև նոր է վերադարձել արձակուրդից, սակայն, ինչպես երևում է՝ ընդհանրապես չի հանգստացել, ընդհակառակը, ավելի ագրեսիվ է դարձել: Նիստի ընթացքում հերթական հարցի քննարկման ժամանակ Փաշինյանն իր հանձնարարականները չկատարելու համար  մեղադրանքներ հնչեցրեց կառավարության մի շարք անդամների հասցեին: Սակայն մինչ […]

Աչքի գույնով հնարավոր է կանխատեսել մաշկային հիվանդությունների առաջացումը

Մաշկային մի շարք հիվանդությունների, այդ թվում նաև մաշկային քացկեղի ռիսկը կարելի է կանխավ ախտորոշել՝ շնորհիվ աչքի գույնի: Նման եզրակացության է եկել Կոլորադոյի համալսարանի գիտական միջազգային խումբը՝ Ռիչարդ Ստրիպցի գլխավորությամբ: Գիտնականները հետազոտել են վիտիլիգո տեսակի մաշկային հիվանդություն ունեցող 3000 հիվանդների: Հայտնաբերվել են 13 գեներ, որոնք պատասխանատու են հիվանդության առաջացման համար: Պարզվել է, որ վիտիլիգոյով հիվանդների գերակշռող […]

Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը խոսք է ուղղել բանակի անձնակազմին

Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը խոսք է ուղղել բանակի անձնակազմին: Հարգելի զինակիցներ, այսօր ես թողնում եմ Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը: Անչափ հպարտ եմ, որ ծառայել և հարկ եղած դեպքում պատրաստակամ եմ լինելու կրկին իմ ծառայությունը բերել այն բանակի շարքերում, որն իր մարտունակությամբ եղել է, կա և շարունակելու է մնալ մեր ժողովրդի պաշտպանության և անվտանգության գլխավոր երաշխավորը: Ուզում […]

Իլհամ Ալիևը գրառում է արել ԼՂ կարգավորման վերաբերյալ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։  «2019թ.-ը նոր ազդակ կհաղորդի Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացին», – գրել է Իլհամ Ալիևը։   

ՌԴ-ն վստահելով նախկին իշխանությանը՝ Հայաստանին «Իսկանդեր» տվեց, որը շատ երկրներ երազում էին ունենալ. փորձագետ

Ռազմական փորձագետ Վան այսօր լրագրողների հետ հանդիպանն անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ նշեց, որ նախկինում հարաբերությունները բոլորովին այլ մակարդակի էին, հիմա՝ այլ: «Ժամանակին ռուսական կողմը մեծ ճնշումների միջով է անցել, երբ Հայաստանին «Իսկանդեր»-ի մատակարարման հարցն  էր լուծում: »,- ասաց ռազմական փորձագետը: Ըստ նրա` նախ` մեծ աղմուկ բարձրացրեց Ադրբեջանը, ապա` Թուրքիան, որովհետև Թուրքիայի համար էլ է դա վտանգ […]

Ստանիսլավ Զասի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում լինելը Հայաստանի համար վտանգավոր է. փորձագետ /տեսանյութ/

Աստանայում Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղար, գեներալ-լեյտենանտ Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր աջակցությունն է հայտնել նրան՝  որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու, հայտնում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: «Դուք զինվորական եք և համապատասխան կրթություն ունեք: Աշխատել եք գլխավոր շտաբում, Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդում: Դուք ծանոթ եք ՀԱՊԿ-ի աշխատանքին, մասնակցել եք տարբեր հանդիպումների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի