06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Տպավորություն է ստեղծվում, թե որոշման հեղինակները գաղափար չունեն գերատեսչության գործառույթների մասին

«Նարեկ» Մշակութային Միության անունից հարկ եմ համարում Գերատեսչության լուծարման գործընթացը գնահատել որպես Հայաստան-Սփյուռք համագործակցության սահմանափակում, եթե ոչ քայլ` այդ համագործակցությունը բացառելու։

Տպավորություն է ստեղծվում, որ որոշման հեղինակները գաղափար չունեն գերատեսչության գործառույթների մասին կամ լիովին չեն պատկերացնում նրա գործունեության ծավալը։

Միանշանակ կան խնդիրներ և բացթողումներ, բայց դա չի նշանակում, որ դրանք լուծելու փոխարեն պետք է գնալ լուծարման ճանապարհով։

Անթույլատրելի եմ համարում հապճեպ որոշումների կայացումը, 2017 թվականին տեղի ունեցած Հայաստան-Սփյուռք համաժողովը ակնհայտ արձանագրեց գերատեսչության կարևորությունը և եթե նրա լուծարման վերաբերյալ հարց է դրվում, ապա անհրաժեշտություն կա հրավիրելու նոր Համաժողով։

«Նարեկ» Հայկական Մշակութային Միության Նախագահ Արտակ Ժամհարյան

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ