17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ով կարող է լինել կա­ռավարությունում, իսկ ովքեր կգնան խորհրդարան. Ժամանակ

Երեկ տեղի է ունեցել «Քա­ղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որի ժամանակ քննարկ­վել է ապագա կառավարության ձևավորման հարցը:  Նիստում որոշվել է, թե «Իմ քայլը» դաշին­քի ցուցակում ընդգրկված պատգամավորության թեկնա­ծուներից ով կարող է լինել կա­ռավարությունում, իսկ ովքեր կգնան խորհրդարան: Կառա­վարության կազմում կարող են լինել նաև «Իմ քայլի» ցուցա­կում չընդգրկված անձինք: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:   

Աթոռակռիվը սկսվեց. Հրապարակ

Հետընտրական մեկնաբանություններում հաճախ է հնչում, թե ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն պարտվեցին, քանի որ հին դեմքերով էին քաղաքական պայքարի դուրս եկել, թեեւ խորհրդարան անցած ուժերից ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն էլ առանձնապես նոր դեմքերով չէին ներկայացել: Հատկապես` ԲՀԿ-ն: Փոխարենը լիովին նոր դեմքեր են «Իմ քայլը» դաշինքում, որտեղ մի կողմից ուրախության գինարբուքներ են, մյուս կողմից արդեն միմյանց տակ են փորում […]

ՀՀ-ում ԱԺ արտահերթ ընտրությունները մրցակցային էին. ԱՄՆ պետդեպ

Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կապակցությամբ և կարծում է, որ դրանք անցկացվել են ազատ և մրցակցային պայմաններում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը: «Մենք ողջունում ենք ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների բյուրոյի և մարդու իրավունքների անվտանգության և համագործակցության կազմակերպության գնահատականներն առ այն, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները մրցակցային էին, և թեկնածուները հնարավորություն ունեին […]

Հուսով եմ՝ մեր միջև անախորժությունները կմոռացվեն. Սուրեն Շահվերդյանը հրաժարական է տվել

Համազգային թատրոնի շուրջ ծագած վեճը կարծես հանգուցալուծվում է. Սուրեն Շահվերդյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հրաժարական է տալիս թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից: «Սիրելի Համազգային թատրոնի արտիստներ, սիրելի թատերասեր հասարակություն, ես ողջ կյանքս ապրել ու աշխատել եմ թատրոնում և թատրոնի համար։ Ինձ համար ցավ է տեսնել թատրոնի կաթվածահար վիճակը։ Այսպես շարունակվել չի կարող։ Ես չեմ հանդուրժի […]

Ամեն ինչ դեռ նոր է սկսվում. Նոր իշխանությունները կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ. ՀԱԿ

Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին և նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանին՝ դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ։ «Առավել նշանակալի է, որ քոչարյանա-սերժական բռնապետության վերջնական տապալումը տեղի ունեցավ լիովին ազատ և դեմոկրատական ընտրությունների միջոցով։ Ընտրություններում ժողովրդի ազատ կամարտահայտությամբ պսակված Թավշյա հեղափոխության գլխավոր նվաճումն անկասկած այն է, որ Հայաստանի ժողովուրդը […]

Որքան էլ Փաշինյանն աշխատի, առաջիկա 30 տարում Հայաստանը չի կարող դառնալ օրակարգ ստեղծող երկիր

Միանշանակ, ընտրությունները լեգիտիմ էին։ Միանշանակ, Նիկոլ Փաշինյանը ՀՀ ժողովրդի մեծամասնության կողմից ընկալվում է որպես ժողովրդի միակ հնարավոր առաջնորդ (ու արդարացի), որը մի ժեստով կարող է ՀՀ տարածքում գետերի հունը փոխել (ու իրոք դա այդպես է)։ Բայց այս ընտրություններից հետո, որտեղ Նիկոլ Փաշինյանը, լրիվ լեգիտիմ, տարավ ջախջախիչ հաղթանակ նախկինների նկատմամբ և համոզիչ հաղթանակ ներկա քաղաքական գործիչների […]

Բազուկը վազորդին հաղթանակ է խոստանում

Daily Mail –ը գրում է, որ բազուկը մարզիկների, հատկապես վազորդների համար շատ օգտակար է: Այն արագացնում է վազքը և մրցակիցների նկատմամբ առավելություն տալիս: Ամերիկյան St Louis համալսարանի գիտնականները հետազոտությամբ պարզել են, որ եփած բազուկը պարունակում է մեծ քանակով նիտրատներ, որոնք բարձրացնում են ֆիզիկական հնարավորությունները: Վազորդներից պահանջվել է 2 անգամ, ընդմիջմամբ, 5-ական կմ տարածություն հաղթահարել: Առաջին […]

ՀՀԿ-ի չանցնելը որոշակի դիսկոմֆորտ է ստեղծում

Էյֆորիզմից ու դեպրեսիվիզմից մի պահ կտրվենք ու նայենք հարցին ավելի ակադեմիական ու սառնասիրտ տեսանկյունից։ ՀՀԿ+ՀՅԴ հավաքել են շուրջ 100․000 ձայն, իսկ մյուս կողմից՝ «Իմ քայլի», իսկ ավելի ճիշտ կլինի ասել Նիկոլի ռեյթինգը ապրիլ-մայիսյան 95+ տոկոսից և Երևանի ավագանու 80+ տոկոսից հետո իջել է 70-ի։ Վստահ էի ու վստահ եմ, որ էդ անկման դինամիկան շարունակվելու է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի