17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

6–ամյա երեխան դանակով հարձակվել է դպրոցի տնօրենի վրա

ԱՄՆ-ում Ինդիանա նահանգի ոստիկանությունը ձերբակալել է 6–ամյա երեխայի, ով սպառնացել էր սպանել դպրոցի տնօրենին: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը: Երեխան սկանդալ է սարքել դպրոցում, իսկ ուսուցիչները չեն կարողացել հանգստացնել նրան: Այն բանից հետո, երբ երեխան մի քանի անգամ հարվածել և կծել է դպրոցի տնօրենին, ապա սպառնացել է սպանել նրան, ուսուցիչները ոստիկանություն են կանչել: Երեխային […]

Ցերեկային լույսը կարող է նվազեցնել սրտի կաթված ստանալու վտանգը

Սրտի կաթված ստացած մարդկանց բուժել կարող է հնարավոր լինել պարզապես ցերեկային լույսի միջոցով: Ինչպես գրում է Daily Mail-ը, բժիշկներն ասում են, որ ուժեղ լույսը կամ անգամ ցերեկային լույսը կարող է նվազեցնել սրտի կաթված ստանալու հավանականությունը կամ կաթվածից հետո երկարատև առողջական խնդիրներ ունենալու հավանականությունը: Նրանք ասում են, որ սրտի կաթված ստացած մարդկանց կարելի է արագորեն բուժել […]

Երբ մարդը պետք է լինի բարձրագույն արժեք

1948 թ. դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ն ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, և ամբողջ աշխարհն այս օրը նշում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։  Մեր երկրում մշտապես արդիական է եղել մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը, մշտապե՛ս… Տարբեր մոտիվացիաներով ու տարբեր խնդիրների լուծման նպատակով պարբերաբար խախտվել են մարդու իրավունքները, և այս առումով մենք ահռելի աշխատանք ունենք կատարելու: Հպանցիկ […]

Ունեցանք միաբևեռ Ազգային ժողով, ինչը երկրի զարգացման տեսանկյունից դրական երևույթ չէ. «Մենք» դաշինք

«Մենք» դաշինքը հայտարարություն է տարածել արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. «Սիրելի հայրենակիցներ, դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հրապարակված են և կարող ենք ասել, որ վերջին 20 տարում Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցան ընտրություններ, որտեղ իր գործուն ազդեցությունը չի ունեցել կրիմինալը, փողաբաժանությունն ու կեղծիքները: Այս փաստի առթիվ շնորհավորում […]

Ընտրությունները չեն կարող անվերապահ կերպով համարվել արդար. «Սասնա ծռեր»-ի հայտարարությունը

Քվեարկությունը, չնայած դրա ընթացքում արձանագրված խախտումներին, ընդհանուր առմամբ եղել է ազատ ու թափանցիկ, ինչի շնորհիվ ժողովուրդն ազատորեն արտահայտել է իր կամքը ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը՝ ՀՀ Ազգային ժողովի 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների վերաբերյալ։ «ՀՀ Ազգային ժողովի 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունները էական առաջընթաց քայլ էին […]

Ընտրողն այսօր իր ձայնը տվեց անհատին, ոչ գաղափարին ու ծրագրին. ՀՅԴ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ներկայացված չի լինի Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային Ժողովում: Սա պարտություն է, սակայն ոչ մեր ընտրողների: Եվ այս պարտության մեջ մենք տեսնում ենք հետեւյալը. Ա. ընտրողն այսօր իր ձայնը տվեց անհատին, ոչ գաղափարին ու ծրագրին, Բ. ընտրության մասնակիցների մի ստվար զանգվածն այսօր կենտրոնացած է «ներքին թշնամու» կերպարի վրա […]

Այժմ դուք եք ու ձեր ունակությունը՝ դիմակայել այդ մարտահրավերներին. կհանդիպենք քաղաքական պայքարի հաջորդ շրջափուլում

Հարգելի հայրենակիցներ, Շնորհակալություն եմ հայտնում բոլորին ու յուրաքանչյուրին, ովքեր երեկ քվեարկեցին Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին՝դրանով ցույց տալով, որ պատրաստ են բաց աչքերով նայել իրականությանը, մտահոգ են մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներով։ Ձեր վստահության քվեն չի արժեզրկվելու և մեր ուղին շարունակվելու է։ Մի պարզ պատճառով` ինչ խնդիր բարձրաձայնել ենք` առկա է։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել […]

Ցավալի է, որ ԲՀԿ-ի պես ուժը անցել է խորհրդարան. ԱԱԿ /տեսանյութ/

«Ազգային առաջընթաց» կուսակցության մամուլի խոսնակ  Հայկ Գրիգորյանը ուրախ է, որ «Իմ քայլ»-ը դաշինքը  մեծամասնություն է կազմելու խորհրդարանում: Բայց նրանց համար ցավալի է ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի անցումը խորհրդարան: «Ընտրություններին քաղաքացիներն ընտրեցին «Իմ քայլ»-ին  ՀՀԿ-ից  հրաժարվելու համար»,- նման կարծիք հայտնեց «Ազգային առաջընթաց» կուսակցության մամուլի խոսնակ Հայկ Գրիգորյանը: Կուսակցության համար գերխնդիր էր քաղաքականություն մտնելը: Ինչը, ըստ նրա՝ ստացվել է: […]

Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների առիթով

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների առիթով, որում, մասնավորապես ասված է. «Հայրենի մեր երկրում տարվույս դեկտեմբեր 9-ին տեղի ունեցան ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ՝ դառնալով կարևոր հանգրվան Հայաստանում վերջին ամիսներին ընթացող ներքաղաքական զարգացումների: Մեր օրհնությունն ենք բերում սիրեցյալ մեր ժողովրդին, ինչպես և կուսակցություններին, որ […]

Անելու ենք մեզանից կախված ամեն բան, որ պոպուլիզմի աղմուկը չխլացնի ձեր ձայնը. ՀՀԿ ընտրական շտաբ

Սիրելի՛ հայրենակիցներ, Ավարտվեցին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, որոնց արդյունքներով պետք է կազմավորվի 7-րդ գումարման խորհրդարանը։ Այս ընտրություններն ժողովրդավարական էին իրենց ձևով, բայց ոչ բովանդակությամբ։ Դրանք անցան այլախոհության նկատմամբ անհանդուրժողականության, թեկնածուների և նրանց աջակիցների, ՏԻՄ ղեկավարների նկատմամբ բիրթ ճնշումների և այլատյացության քարոզի պայմաններում, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառմամբ: Կառավարման խորհրդարանական համակարգի անցման հիմնական նպատակներից մեկը հենց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված