23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում

Հունվարի 6-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, տեղ- տեղ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: «Հայպետհիդրոմետից» հայտնում են, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է 0-2, վաղը ցերեկը՝ +3+5: Օդի ջերմաստիճանը Հայաստանի մարզերում եւ Արցախում. Շիրակում՝ գիշերը՝ -6-11 ցերեկը՝ -3+2, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -6-11 ցերեկը՝ […]

Կենդանի է Տերը եւ ողջ փառքը Նրանն է. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Հիսուս Քրիստոսի ծննդյան ու Աստվածահայտնության տոնին ֆեյսբուքյան իր էջում գրում է.  «Ժամեր անց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կմատուցի ճրագալույցի սուրբ Պատարագ: Կավետվի Տեր Հիսուս Քրիստոսի ծնունդը: Կենդանի է Տերը եւ ողջ փառքը Նրանն է»:

Գարեգին Բ կաթողիկոսը հունվարի 6-ին պատարագ կմատուցի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով հունվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը Սուրբ Պատարագ կմատուցի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Պատարագի սկիզբը՝ 10:30-ին։ Արարողության ավարտին կկատարվի Ջրօրհնեքի կարգը։

Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան

Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17:00-ից։ Սուրբ Ծնունդը սկսում ենք տոնել հունվարի 5-ի երեկոյան և հունվարի 6-ին։ Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ։ Հետաքրքիր է, որ Ճրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Ս. […]

Թուրքիայի հետ «առանց նախապայմանների հարաբերությունները» կարգավորելու թեզը ժամանակավրեպ է և պետք է ժամ առաջ դրանից հրաժարվել․ Վահրամ Տեր-Մաթևոսյան

Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, պատմագիտության դոկտոր Վահրամ Տեր-Մաթևոսյանի խոսքով՝ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներից հետո, իրադարձությունների արագ ընթացքը, հանրային գերբարձր ակնկալիքների ներքո արված քայլերում հապճեպության առկայության բարձր աստիճանը թույլ չտվեցին, որ նոր իշխանությունները ժամանակ ունենան քաղաքականություն մշակել այս կամ այն ուղղություններով, և բացառություն չէր արտաքին քաղաքականությունը, առավել ևս` Թուրքիայի […]

Հայկ Մարության եկեք հրապարակ եւ տվեք բնորոշում

Քիչ առաջ որոշեցինք գնալ Հանրապետության հրապարակ։ Ասել է թե՝ մոտիկից ծանոթանալու տարվա ամենաքննարկված թեմայի ՝ տոնածառի հետ։ Ինչ խոսք, շատ գեղեցիկ էր, ճոխ էր ու համահունչ ընդհանուր հրապարակին։ Բայց… Այն, ինչ կատարվում է Հանրապետության հրապարակում, միգուցե նորմալ էր 90֊ականներին, շատ լավ կդիտվեր 80֊ականներին, բայց այսօր՝ 21֊րդ դարի Երևանում դա տհաճ է, զզվելի է ու տաղտկալի։ […]

ԿԸՀ-ն հրապարակեց ինքնաբացարկ ներկայացրած թեկնածուների անունները

ԿԸՀ արտահերթ նիստում այսօր հայտարարվեց, որ «Իմ քայլը» դաշինքից 18 պատգամավոր ինքնաբացարկ է հայտնել և հրաժարվել է մանդատից: Նրանց թվում է նաև Նիկոլ Փաշինյանը: «Լուսավոր Հայաստանից» մանդատից հրաժարվել է 2 պատգամավոր: Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ԿԸՀ ինքնաբացարկ հայտնելու մասին դիմում չի ներկայացվել: ԿԸՀ քարտուղար Սմբատյանը թվարկեց «Իմ քայլը» դաշինքից պատգամավորական մանդատից հրաժարված թեկնածուներին. Նիկոլ Փաշինյան՝ […]

Հունվարի 1-ից քաղաքացիների ուղեբեռը կհարկվի. Ո՞ւմ կհարվածի այս փոփոխությունը

Եվրասիական տնտեսական մաքսային օրենսդրության համաձայն՝ հունվարի 1-ից ֆիզիկական անձանց ներկրած հարկման ոչ ենթակա ապրանքների ծավալի ու գնի շեմը փոփոխվել է։ Սա ենթադրում է, որ ֆիզիկական անձինք կարող են իրենց հետ ունենալ մինչև 25 կգ քաշով անձնական օգտագործման ուղեբեռ, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոն։ Դրանից ավելին ունենալու դեպքում այն ենթակա է մաքսազերծման։ Նշենք, որ մինչ […]

Բուք է. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի են: Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Քուչակի ճանապարհահատվածում գետնաբուք է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի, […]

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները չեն կարողանում պահպանել կոռեկտությունը. Անի Սամսոնյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ավագանու վերջին հերթական նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, չդիմանալով մեր կողմից արտահայտված հանրային տրանսպորտի վերաբերյալ մտահոգություններին, անցավ անձնական դաշտի սահմանագիծը և վիրավորեց մեզ և իր քաղաքական ուժի ու մեր նախկին գործընկերներին։ Ինչպես տեսնում եք լուսանկարից, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները ևս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի