Տղերք, վերցրել եք, նորմալ արեք /տեսանյութ/
Նոր Հայաստանում Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արտակ Զեյնալյանի վերջին օրերի հայտարարությունները թավշյա հեղափոխություն իրականացրած ՀՀ քաղաքացուն պարզապես չէին կարող չհիշեցնել Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակները, երբ մարդկանց իրավունքները ստորադասվում էին նեղ խմբակային շահերին, երբ գերիշխում էր բացարձակ, իսկ որոշ դեպքերում էլ միտումնավոր անտարբերությունը մարդու կյանքի նկատմամբ: Բայց Արտակ Զեյնալյանն ուղղակի գերազանցեց իր նախորդներին, երբ կալանավայրում հացադուլի […]
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասաց՝ տնտեսական գործընթացներից տեղյակ մարդիկ, այնքան էլ չպետք է հավատան տնտեսական հեղափոխության իրականացմանը: «Եթե սա հեղափոխություն է, ապա պետք է հին համակարգը փոխվի կամ բարեփոխվի, կամ էլ պետք է առաջարկվի նոր տնտեսական համակարգը»,-ասաց Ադիբեկյանը: Ըստ սոցիոլոգի նախ պետք է պարզել, թե որ տնտեսական մոդելն ենք մենք […]
Հ3-ի այլևս նախկին հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանը Hraparak.am-ի հետ զրույցում այսօր Ռուբեն Հախվերդյանի հետ հարցազրույցից ոչ պակաս աղմկահարույց հայտարարություն արեց՝ ասելով․ «Ինչ ծեծի․․․ էդ տականքն ով է, որ ծեծի, ուղղակի ինձ գողացել, առևանգել, տարել են գիշերով և ատրճանակը գլխիս դրել են ու ասել են՝ կասես էն, ինչ քեզ կասենք։ Ես էդ բոլորի միջով անցել եմ, ես մահվան աչքերին […]
-Լվացվե՛ք, մաքրվե՛ք, իմ աչքի առաջ ձեր չար արարքները թոթափե՛ք ձեզնից, վե՛րջ տվեք ձեր չարագործություններին: Սովորեք բարի՛ք գործել, արդարությո՛ւն փնտրեցեք, փրկե՛ք զրկվածին, արդարադա՛տ եղեք որբի հանդեպ, իրավո՛ւնք տվեք այրի կնոջը: -Եկե՛ք խոսենք իրար հետ. եթե ձեր մեղքերը արյան պես կարմիր են, ապա ես ձյան պես ճերմակ կդարձնեմ, եթե որդան կարմիր լինեն, կսպիտակեցնեմ ինչպես բուրդ: Եվ եթե […]
Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով մարտի 4-ին մեկնարկում է 48-օրյա Մեծ Պահքը։ Պահքը սկսվում է Բուն Բարեկենդանից և տևում մինչև Սուրբ Հարության (Զատկի) տոն։ Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք՝ հրաժարվելով ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Ամենայն Հայոց կաթողիկոսը խոսք է հղել հավատացյալ ժողովրդին՝Մեծ […]
«168 Ժամը» ներկայացրել է հարցազրույց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ ընդգծելով, որ գրավոր հարցաշար է ուղարկել նրան։ Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև։ Պարոն նախագահ, այսօր քաղաքական օրակարգի ամենաարդիական թեմաներից մեկն է Ղարաբաղյան բանակցությունների ընթացքը։ Հասկանալի չէ՝ արդյոք ընթանո՞ւմ են բանակցություններ, թե՞ ոչ։ Միևնույն ժամանակ՝ փորձագիտական շրջանակներում մտավախություններ կան, որ հասարակությունից թաքուն, այնուամենայնիվ, ինչ-որ գործարք է […]
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի կարծիքով ներքաղաքական կյանքում որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել։ Ներքաղաքական վիճակն, ըստ Մարտիրոսյանի, շարունակում է նախկին ճահճային վիճակում մնալ: Արտաքին քաղաքականությունը նույնպես անհասկանալի է, և քաղաքագետի պնդմամբ՝ ներկայիս իշխանությունները գաղափարազուրկ են և ապրիլ-մայիսյան իրադարձություններն իշխանություն էին, և հեղափոխություն է կոչվում արդեն պայմանականորեն։ «Նոր իշխանությունից հասարակությունը սկսում է հիասթափվել։ Պետք չէ հիասթափվել, պետք […]
























