22 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Թատրոնը գնալով հետաքրքիր է դառնում

Իշխանությանը սատարող իշխանավորները

Էսօր մի շատ կարևոր բան տեղի ունեցավ Ազատության հրապարակում: Ուրեմն Կենտրոնի թաղապետը տեսնելով հավաքված բողոքող քաղաքացիներին փորձեց «կոնտռ միտինգ» կազմակերպել: Մի քանի զանգից հետո պարզվեց, որ էսօրվա դրությամբ Նիկոլի ու Կարգին հաղորդման դերասան Հայկոյի իշխանությունը պաշտպանելու համար մենակ պետական տարբեր կալիբրի պաշտոնյաներ են մնացել. ԱԺ պատգամավորներ, վարչական շրջանների աշխատակիցներ, ավագանու անդամներ, փոխնախարարներ, Վարդգես Գասպարի և այդպես շարունակ:

Իսկ վերջում Կենտրոնի թաղապետը շնորհակալություն հայտնեց իրենց աջակցող «քաղաքացիներին» (իրականում պետական իշխանության կրողներին): Սենց որ շարունակվի մի լուրջ բողոքի ժամանակ էս պետական պաշտոնյաներն էլ են վախենալու հրապարակ իջնեն, կամ մեջներից դուխովները կգան ու ժողովրդի ցասմանը կարժանանան: Էս թատրոնը գնալով հետաքրքիր ա դառնում, իսկ Նիկոլի իշխանությունը սկսում մնալ ՄԵՆԱԿ, ՄԵՆԱԿ, ՄԵՆԱԿ:

Նարեկ Սամսոնյան

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ