Մոտեցել եմ Շերիֆին, բարևել, իսկ նա հարվածել է ինձ, հետո ինձ ծեծի են ենթարկել. Հարությունյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին /տեսանյութ/
Արխացում դեռ մեկ տարի կա նախագահական ընտրություններին, բայց նախընտրական իրավիճակը բավական թեժ է։ Իրեն նախագահի թեկնածու հայտարարած Սամվել Բաբայանը պարբերաբար հանդիպում է արցախցիների հետ և խոսում խնդիրների մասին, որոնք ըստ Բաբայանի` միայն ինքը կարող է լուծել․ «Ինձ մտահոգում է մեր ժողովրդի անվտանգությունը: Ես եկել եմ հենց դրա ապահովման և երկրի ապագայի համար: Մեկ հազարամյակ հայ […]
Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արշավիր Ղարամյանը հրապարակել է կադրեր ապրիլյան պատերազմի օրերից։ «ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ… 2016 թ. ապրիլի 2,ժամը 11:30 -ին Սեյսուլան,ազատագրված ՀԵՐՈՍԱԿԱՆ 116 մարտական դիրքը օդից: Միայն այս դիրքում մեր վերահսկողության գոտում թշնամին թողել էր 28 լեշ և 1 զրահատեխնիկա: Կադրերը ամբողջությամբ հրապարակվում են առաջին անգամ…»։
ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի նախագահ Արա Նաջարյանը չորրորդ անգամ ընտրվել է Գլենդել քաղաքի քաղաքապետ: Այս մասին հայտնում է myglendalecitynews.org կայքը: Նաջարյանն առաջին անգամ ընտրվել էր 2005 թվականի ապրիլին: Նշենք, որ Արա Նաջարյանը փոխարինելու է Զարեհ Սինանյանին:
Ապրիլի 2-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն)` Սուրբ Դանիելի պատրիարքանիստ վանքում, տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հանդիպումը: Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցող պատվիրակության կազմում էին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու […]
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է կալանավորել մարտի 30-ին ձերբակալված առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Դատական դեպարտամենտին: Դավթյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 2-ամսյա կալանավորումը: Հիշեցնենք, որ փոխնախարարը կասկածվում է կաշառք վերցնելու մեջ, իսկ կաշառք տալու մեջ կասկածվում է հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը:
Խոնարհությունը հաճախ շփոթվում է ինքնաստորադասման ու ստորակարգման հետ, իսկ ինքնավստահությունը՝ հպարտության կամ գոռոզության հետ: Թույլ մարդը չի կարող հեզ և խոնարհ լինել, այլ այդպիսին կարող է լինել միայն հոգևոր խորը ապրում և փորձառություն ունեցող անհատը: Հեզություն ու խոնարհություն ցուցաբերելը հոգևոր հասունացած անձի դիրքորոշում է և իր վարքագծի արտահայտումը, որ կայանում է ուրիշների հանդեպ սեփական անձի […]
Նիկո՛լ, դու աշխատանքից հանել ես քո պրոտոկոլի ղեկավարին՝ Ալիկին: Քո աշխատակազմում շատերը գիտեն, որ Աննան Ամերիկայից զանգել, ասել է, թե, իբր, Ալիկն է ինձ ինֆոն տվել, որ Աննան ու Ալիևի կինը իրար կողք նստած Փարիզից թռել են Նյու Յորք` լույս ապրիլի 1-ի գիշերը, AF 0092 ռեյսով: Ալիկին ես դեմքով դաժե չգիտեմ, ինքը ոչ մի կապ […]
«Առանց գեթ մեկ փամփուշտի, թավշյա, ամենախաղաղ հեղափոխության հերոսները»: Հենց այսպես էին ներկայացնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին, թերթի գլխավոր խմբագիր եւ երկու հիմնադրամի հիմնադիր Աննա Հակոբյանին ամերիկյան կոնգրեսականները՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հակոբյանին նվիրված հատուկ երեկոյի ընթացքում: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը: Ինքը՝ Աննա Հակոբյանը, իր ելույթում, ներկայացնելով Հայաստանի ձեռքբերումները, ընդգծել է, որ երկիրը լիարժեք […]
Ապրիլի 2-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ զրույցի ընթացքում Ալիևը Պուտինին ներկայացրել է իր գնահատականները՝ Վիեննայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիման վերաբերյալ: Այլ մանրամասներ չի հայտնվում:


































