30 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Բանակցությունները կշարունակեն ընթանալ Մադրիդյան սկզբունքներով. Ալեքսանդր Իսկանդարյան

«Փաշինյան-Ալիև բանակցություններն անցան մաքսիմալ հաջող։ Բանակցությունների փաստն արդեն, որ դրանք տեղի ունեցան այս ձևաչափով, արդյունք է։ Նրանք բավականին երկար պատրաստվեցին, մինչ այս Արտաքին գործերի նախարարներն էին հանդիպել։ Հանդիպման երկրորդ արդյունքը եղավ այն, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հավաստիացրին, որ գործընթացը շարունակվելու է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով՝ Արցախը բանակցությունների սեղան […]

Քաղաքական երգիծանքին չպետք է կատակով վերաբերվել

«Քաղաքական երգիծանքին չպետք է կատակով վերաբերվել, այն լուրջ ազդեցություն է ունենում ժողովրդի եւ իշխանության վրա»,-«Հենարան»մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց  հոգեբան Սամվել Խուդոյանը: Հոգեբանը կարծում է, որ քաղաքական երգիծանքը անհրաժեշտ է, քանի որ այն սթափեցնում է իշխանություներին, սակայն այն չպետք է անցնի սահմանները: Նրա կարծիքով՝ այժմ իշխանությունների հանդեպ երգիծանքը դրական է, քան նախկինում: Սակայն կարևոր […]

Ավագանու անդամն առաջարկում է անվանափոխել փողոցների անունները

Երեւանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրել է .   «Հարգելի համաքաղաքացիներ, այսօր շրջանառության մեջ դրեցի 3 նախագիծ, որոնցով առաջարկում եմ անվանափոխել Կենտրոն վարչական շրջանի երկու փողոցների՝ Մովսես Խորենացու և Գրիգոր Լուսավորչի, ինչպես նաև Մաշտոցի պողոտայի անունները: Տվյալ նախագծերով առաջարկում եմ Գրիգոր Լուսավորիչ փողոցն անվանափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորչի» փողոց, Մաշտոցի պողոտան՝ «Սուրբ […]

Ապրիլյանի մասնակիցները խնդիր են ունենում կարգ ստանալու հարցում

«Ապրիլյան գործողությունների մասնակիցների միություն» հասարակական կազմակերպության անդամ Վահե Աթանյանը տեղեկացրեց, որ այսօր տեղի կունենա մոմավառություն և այցելություն Եռաբլուր՝ ի հիշատակ 2016 թվականի Ապրիլյան պատերազմում  զոհվածների։ Նույն հկ անդամ Յուրիդա Գաբրիելյանը նշեց, որ Թալիշի դիրքերում կորցրել է մարտական ընկերներից՝ Սասուն Մկրտչյանին։ «Երբ որ մարտական ընկեր ես կորցնում, այդ ժամանակ ես հիշում առաջն ու հետոն», – ընդգծում […]

Խոշոր վթար. «Արզնի 1 – Երեւան» ջրատարը կկանգնի

Երեկ երեկոյից լարված էր իրավիճակը Վեոլիա Ջրի Աշտարակում գտնվող Կենտրոնական կարգավարական ծառայությունում: Չափիչ սարքերը ցույց էին տալիս ջրի ճնշման շարունակական անկում «Արզնի 1 – Երեւան» մայրուղային ջրատարում, որով ինքնահոս եղանակով ստացվում է 835 լիտր ջուր վայրկյանում: Առավոտյան դեմ հոսակորուստը հասավ 250 լիտրի: Ակնհայտ էր, որ խոսքը ջրատարի վթարի մասին է: Ընդ որում ավելի խոշոր, քան […]

Դա ինձ համար վիրավորանք է՝ որպես վարչապետ, որպես քաղաքացի և ընդհանրապես որպես մարդ. Փաշինյանի պատասխանը մշակույթի գործիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մի խումբ աշխատակիցների, ովքեր բողոքի ակցիա էին անցկացնում կառավարության շենքի մոտ: Վարչապետն ընդգծել է, որ կառավարության համար մշակույթը և մշակութային քաղաքականությունն առաջնահերթ նշանակություն ունեն, որովհետև այն քաղաքական փոփոխությունները, որոնք Հայաստանում տեղի են ունեցել, հնարավոր չէր իրականացնել առանց մշակութային խորքային փոփոխությունների: «Այս […]

Դաժան ավիավթարի արդյունքում մահացել է մեծահարուստ կանանցից մեկը /տեսանյութ/

Մարտի 31-ին Մայնի Ֆրանկֆորտում Epic-LT մասնավոր օդանավով վայրէջք կատարելու ժամանակ մահացել է Ռուսաստանի ամենահարուստ կանանցից մեկը՝ S7 Airlines-ի բաժնետերերից Նատալյա Ֆիլաևան: Ավիավթարի պատճառները դեռ հայտնի չեն: Տեղի իշխանությունները հայտնում են, որ վթարի արդյունքում օդանավն ամբողջությամբ այրվել է:  

Նիկոլն արդեն մոտ մեկ միլիարդ դոլարի վնաս է հասցրել ՀՆԱ-ին ու հարյուրավոր միլիարդ դրամերի վնաս է հասցրել պետական բյուջեին

Մարտի 26-ին Նիկոլն ԱԺ-ում, ինչպես միշտ շատ ինքնավստահ դեմքի արտահայտություն ընդունելով, ասաց, որ, տարվա առաջին 3 ամիսների արդյունքները վերլուծելով, նա հանգել է այն եզրակացության, որ 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարեն առնվազն 40 միլիարդ դրամով ու պնդեց, որ արդյունքները աննախադեպ կլինեն, քանի որ նախկինում պետ բյուջեն չի գերակատարվել: Բնական է, շատերիդ մոտ պիտի հարց […]

«Արծիվ մահապարտներ»-ը հիշում են պատերազմի դրվագները

«Արծիվ մահապարտներ»-ի ջոկատը ապրիլյանին կրկին բարձրացել էր դիրքեր: Երեք տարի է անցել, բայց ջոկատի անդամները դեռ հիշում են ու պատմում , բայց չեն խոսում տխուր դրվագներից: Հիշողությունների մեջ տարբեր դեպքեր կան դաջված, բայց հիշում են ամենաուրախները: Ծիծաղում են: «Ազատամարտիկ Սերգեյ Վարդանյանի՝ հայտնի «Դեդ» -ի համար  «թաղում» էինք կազմակերպել: Մի ամբողջ զորախմբով հավաքվել էինք, թե բա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի