Դավաճաններին հավաքել է շուրջը, ովքեր մատնիչներ են, մարդ չեն․ Իսագուլյանը՝ Փաշինյանին
«Հեղաշրջում ասենք, բռնի իշխանության զավթում ասենք, ոնց ուզում եք՝ անունը դրեք, որովհետև մարդիկ կային, որոնք այս ընթացքում իրենց իրական կերպարը ցույց տվեցին»,- ամփոփելով 2018 թվականի ապրիլից ի վեր Հայաստանում իրականացվողը, ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։
Նրա խոսքով, կան մարդիկ, որոնք իրենց ամեն ինչով պարտական էին Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին, կարողություններ են կուտակել, բայց հիմա հարմարվել են Նիկոլ Փաշինյանի հետ և բարձր պաշտոններ են զբաղեցնում․ «Նիկոլն Առաջին օրվանից ծանրագույն սխալներ է կատարում: Դավաճաններին հավաքել է շուրջը, ովքեր մատնիչներ են, հիմնականում սուտ են խոսել, մարդ չեն: Նման մարդկանցով, բնականաբար, հայրենիքդ հեռու տանել չես կարող»:
Հայաստանում իրավիճակը նա գնահատում է անկայուն։ Մեկ տարի առաջ տեղի ունեցածի մեջ միայն մեկ դրական կողմ է տեսնում՝ բացահայտումները։
Վերջինս հիշեց մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանի հայտնի արտահայտությունը: Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի: Նրա խոսքով, կարելի էր այս արտահայտությունն այլ կերպ հասկանալ՝ գուցե սա հստակ ուղերձ էր հենց Փաշինյանին՝ չկրկնել իր սխալները: