30 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հակահեղափոխական «նվեր» Նիկոլ Փաշինյանին. որտե՞ղ են ներդրումները

Կենտրոնական բանկը հրապարակել է Հայաստանի 2018 թվականի վճարային հաշվեկշիռը, որից պարզ է դառնում, թե որքան են կազմել նախորդ տարվա ներդրումները, մասնավորապես օտարերկրյա ներդրումները։ Կենտրոնական բանկի տվյալները փաստում են, որ ճիշտ այն ժամանակ, երբ Հայաստանի հեղափոխական իշխանությունները ԱԺ արտահերթ ընտրություններում բարձր լեգիտիմությամբ ԱԺ արտահերթ ընտրություններում հաղթանակ էին կերտում՝ նախորդ իշխանություններին վերջնականապես փռելով ասֆալտին, օտարերկրյա ներդրողները ուղղակի […]

Խորհրդանշական համընկնում. ՀՀԿ-ականները Արցախ այցը մեկնարկեցին Դադիվանքում՝ մոմավառությամբ

Այսօր, ապրիլյան պատերազմի 3-րդ տարելիցի առիթով, հանրապետականների պատվիրակությունը՝ Էդուարդ Շարմազանով, Արտակ Զաքարյան,  Մարգարիտ Եսայան, Կարինե Աճեմյան եւ այլք, մեկնել են Արցախ: Կհանդիպեն ԼՂ ղեկավարության, քաղաքական ուժերի հետ, կայցելեն Թալիշ. պատվիրակությունը 3 տարի առաջ այս օրերին կրկին Թալիշ էր այցելել, որից հետո Շարմազանովը հայտարարել էր դրամահավաք` Թալիշը վերականգնելու համար: Մոմավառություն Դադիվանքի Սուրբ Աստվածածին եկեղեցում ի հիշատակ […]

Արցախի հերոս՝ լեգենդար Սամվել Օգանովսկի /ֆիլմ/

Ապրիլի 2-ին սեփական զեկուցագրի համաձայն, շուրջ երեք տասնամյակ, նախ որպես կամավորական, ապա կանոնավոր բանակի զինվոր, գեներալ Սամվել Կարապետյանը՝ լեգենդար հերոս Օգանովսկին թողել է Արցախի Հանրապետության պաշտպանության փոխնախարարի պաշտոնը և զորացրվել զինված ուժերից: Գեներալը վստահեցնում է, որ բանակը եղել է, կա ու մնալու է իր ամենօրյա մտորումների առանցքում և հայրենիքին վտանգ սպառնալու դեպքում, առանց վարկյան կորցնելու, […]

ԱԱԾ-ի պաշտոնական հաղորդագրությունը ներկայացվել է որպես ապացո՞ւյց

Սեդրակ Քոչարյան ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով մարտի 28-ին տեղի ունեցած դատական նիստում պատասխանող կողմը դատարան է ներկայացրել տասներկու էջից բաղկացած ապացույցներ, որոնք ըստ էության տարբեր լրատվական կայքերում տեղ գտած հոդվածներ են և ԱԱԾ-ի կողմից 19.02.2019թ.-ին  տարածած մեկ պաշտոնական հաղորդագրություն: Ներկայացված ապացույցները, թե որ փաստական հանգամանքների ապացուցմանն են ուղղված՝ այս առնչությամբ պատասխանող կողմը հրաժարվել է պարզաբանել, […]

Լենա Նազարյանի «բոցը» Արցախում /տեսանյութ/

Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանն Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ունեցած իր ելույթում ասել է․ «Ես չափազանց կարևորում եմ մեր բոլորիս փախադարձ ջանքերը միմյանց ավելի լավ ճանաչելու ուղղությամբ: Կարևորում եմ միմյանց հետ ավելի սերտ համագործակցելու ու պարզապես մարդկայնորեն մտերմանալու ցանկությունն ու քայլերն այդ ուղղությամբ։ Արցախի քաղաքները և գյուղերը պետք է ակտիվ համագործակցեն Հայաստանի քաղաքների և գյուղերի […]

Մոսկվայից ստացվում էին առաջարկներ, ադրբեջանական կողմը դիմում է զինադադարի համար: Բաքվի ողջ ռազմագործողությունը տապալված էր. ապրիլյան քրոնիկոն

Ապրիլյան պատերազմի դրդապատճառների քաղաքական ասպեկտները տևական ժամանակ դեռ կքննարկվեն, անշուշտ, առաջ կքաշվեն աշխարհաքաղաքական, տնտեսական և բազում այլ դրդապատճառներ: Սակայն փաստն այն է, որ Ադրբեջանը իր հարձակումից առաջ մի քանի հանգամանք հստակորեն հաշվարկել էր: Անցած տարիների ընթացքում Ադրբեջանը ձեռք էր բերել մեծաքանակ նորագույն զինատեսակներ, դրանք նրանց մեծ վստահություն էին ներշնչել, ընդհուպ, որ կարող են իրենց հաղթանակն […]

Իշխանությունն ու ընդդիմությունը կգան ու կգնան, բայց Աստված ու Հայրենիք հավերժ են. Էդուարդ Շարմազանով /տեսանյութ/

Արցախի անվտանգության ապահովումն ու անկախության միջազգային ճանաչումը կա ու պետք է լինի մեր առաջնային նպատակներից մեկը։ Այս նպատակին հասնելու համար չպիտի լինի իշխանութուն և ընդդիմություն։ Այստեղ բաժանարար գծեր քաշելն անթույլատրելի է։ Պետք է յուրաքանչյուր օր պայքարել հանուն սեփական անկախության և պետականության համար,քանզի անթույլատրելի է մուրացկանությունը քաղաքականության ու դիվանագիտության մեջ։ Մուրացկանին տալիս են անկելանոց,բայց ոչ երբեք […]

Արսեն Թորոսյանն անթույլատրելի է համարում Աննա Հակոբյանի նախաձեռնությունը

Քաղցկեղի բուժում՝ ծխախոտի ինդուստրիայի միջոցներով: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Աննա Հակոբյանի «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի՝ ծխախոտի ինդուստրիայից բարեգործությանը ուղղված քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցության ծրագիրն անթույլատրելի է համարում, գրում է yerevan.today-ը: Նախարարը նշել է, որ համաշխարհային շատ մեծ հակաքաղկցկեղային միություններն այն դիրքորոշումն ունեն, որ չի կարելի համագործակցել ծխախոտային ինդուստրիայի հետ և ակնկալել որևէ գումար, որպեսզի դրանց դրական […]

Բոլորիս երազած խաղաղությունը մենք չենք խնդրելու. Սեյրան Օհանյան

Արցախյան պատերազմից, բանակաշինության ծանր տարիներից մինչև այսօր սահմանին ապրող մեր ժողովուրդը, բանակի զինվորն ու սերժանտը, սպան ու գեներալը ամեն օր սահմանին իրենց խնդիրն են կատարել՝ համեստ ու լռելյայն կրելով ծառայական պարտականությունների դժվարությունները, և երբ հակառակորդը հերթական սադրանքն է հրահրել, մարտական գործողությունների կիզակետում՝ անձնուրաց պաշտպանել են այն սրբազան հողակտորը, որ իրենց էր վստահված։ Ռազմական գիտելիքների, մարտական բարձր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի